среда, 17 декабря 2008 г.

~Մշակութային հեծանվաերթ



Մենք` մի խումբ երիտասարդներս, բազմիցս հեծանվարշավներ ենք անցկացրել Երևանում և մարզերում:


Մտադրված ենք այս շաբաթ` դեկտեմբերի 20-ին,ժամը 13:00-ին կազմակերպել և անցկացնել Վիլյամ Սարոյանին նվիրված մշակութային հեծանվարշավ մեծանուն գրողի նորակառույց հուշարձանի մոտից, շրջելով քաղաքի կենտրոնական փողոցներով, մինչև Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնը, ուր հանգչել է նրա ֆիզիկական մարմինը:

Հայտնի է, որ Սարոյանը իր և իր գրական հերոսների օրինակով սիրում և պրոպագանդում էր հեծանվային մշակույթը:

Հեծանվաերթի ընթացքում ցանկանում ենք անցորդներին բաժանել նրա մտքերը` հայոց երկրի, բնության հանդեպ սերը` առակների, իմաստուն խոսքերի, բանաստեղծությունների, պատմվածքների տեսքով:


Ցանկացողները կարող են մասնակցել իրենց հեծանիվներով կամ վարձակալել այն ՀՎԶ հեծանիվների արհեստանոցից ընդամենը 2000 դրամով: Աննախադեպ զեղջեր:
Օգտվեք առիթից:

Մասնակիցներին կտրվեն Սարոյանական փողկապներ Մեծն գրողի պատկերով~~

~ Միացեք~Ձեր գիտելիքներով, հեծանիվներով, արևային տրամադրությամբ: Ջերմացնենք Ձմեռը մեր տաքությամբ~~

http://hvzbike.blogspot.com, 093 426 654


"I did not ride for pleasure. I rode to get somewhere, and I don’t mean from the house... I mean I rode to get somewhere myself."--William Saroyan

2 комментария:

Unknown комментирует...

Wowwwwwwwwww yes eka, u hamozvac em shater@ kmianan

Анонимный комментирует...

Hah Tatevik jan , Husanq!!:)
Ays tarva Verjin Hetsanvarshavn e!!!~~Ayn el Ays Arithov~~~!!! Ekeq Nshenq, Qshenq Miasin Mer Metsn Bnaser, Hetsanvaser Grogh Villiam Saroyani 100amyake~