вторник, 1 июля 2008 г.

ՀՀ վարչապետպարոն Տիգրան Սարգսյանին

Հարգելի պարոն վարչապետ
Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրները համակողմանիորեն քննարկելու և դրանք լուծելու առումով Ձեր դրսևորած պատրաստակամության համար:
Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ս.թ. հունիսի 20-ին Թեղուտի պաշտպանության շարժման ներկայացուցիչների հետ կայացած խորհրդակցության արդյունքում կազմված արձանագրության մեջ տեղ են գտել թերություններ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ տվյալ խնդրի հետագա քննարկումների վրա:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է 20.06.08թ. թիվ 50-88 արձանագրության 2-րդ մասի դ) կետին, որում ամրագրված է, որ ՙհանքավայրի շահագործումը բացառում է անդրսահմանային ազդեցություններ՚: Հաշվի առնելով, որ տվյալ հարցի քննարկման և մասնագետների կողմից հիմնավորման համար խորհրդակցության ընթացքում չհատկացվեց բավարար ժամանակ, հարկ ենք համարում անդրադառնալ դրան առանձին նամակով:
Ինչպես գիտեք, Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծով նախատեսված է շահագործումից գոյացած թափոնները տեղադրել Պակասաջուր գետի կիրճում, որը հանդիսանում է Շնող գետի վտակը: Շնող գետը թափվում է Դեբեդ գետը` հոսելով դեպի Վրաստան, այնուհետև Քուռ գետով` դեպի Կասպից ծով: Մակերևութային ջրային հոսքերի` միլիոնավոր տարիներով ձևավորված ուղիներում (հուներ, կիրճեր) թունավոր թափոնների տեղադրումը վաղ թե ուշ կհանգեցնի դրանց տարածմանը ջրհավաք ավազանով` վտանgելով ողջ էկոհամակարգը, ի վերջո, նաև տարածքի բնակչության առողջությունը: Նման իրավիճակ, օրինակ` առատ տեղումների կամ արդյունաբերական վթարի հետևանքով, կարող է ծագել ինչպես հանքավայրի շահագործման ընթացքում, այնպես էլ դրանից հետո` հազարավոր տարիներ շարունակելով թունավորել շրջակա միջավայրը: Այսպիսով, Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա անդրսահմանային ազդեցությունը անխուսափելի է և ապագա, իսկ միգուցե նույնիսկ ներկա, սերունդները ստիպված են լինելու միջազգային հանրության առաջ պատասխանատվություն կրել այսօրվա իշխանության անհեռատես տնտեսական և բնապահպանական քաղաքականության համար:
Ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Թեղուտի հանքավայրի շահագործման` ACP ընկերության կողմից կազմված նախագծում և դրա բնապահպանական պետական փորձաքննության շրջանակներում ի հայտ են եկել բազմաթիվ թերություններ, ինչի մասին (մասնավորապես` մեթոդաբանական առումով) հիշատակվեց նաև Ձեզ մոտ 20.06.08թ. կայացած խորհրդակցության ընթացքում: Չնայած այն բանին, որ Ձեր կողմից տրվել է հանձնարարական ՀՀ բնապահպանության նախարարին, որ տեղական, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացվի հանքարդյունահանման նախագծի բնապահպանական փորձաքննություն հանքավայրի շահագործման 25 տարիների համար, ներկայումս Թեղուտի անտառներում իրականացվում են ինտենսիվ անտառահատման գործընթացներ:
Նման իրավիճակն այսօր արդեն կարող է բացասական հետևանքներ ունենալ շրջակա միջավայրի համար և անդրադառնալ հանքավայրի շահագործման ծրագրի հնարավոր վնասների հաշվարկների վրա:
Ուստի դիմում ենք Ձեզ խնդրանքով` ձեռնարկել միջոցներ անհապաղ կասեցնելու անտառահատման գործընթացները Թեղուտում մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության անկողմնակալ գնահատման և փորձաքննության ավարտը, որի ընթացքում, ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին՚ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն կգնահատվեն շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը ինչպես շահագործման ընթացքում, այնպես էլ լուծարման ընթացքում, լուծարումից հետո և արտակարգիրավիճակներում:
Հարգանքով,Նախաձեռնող խմբի անունից`
Սոնա Այվազյան_____________________
___Թեղուտի պաշտպանության շարժում
(091) 433278 ● teghut2008@gmail.com ● www.bigfamily.am/eco

понедельник, 30 июня 2008 г.

SAVE TEGHUT FOREST


Մարդիկ հարգելի..

Թեղուտի պաշտպանության խումբը կիրակի օրը կազմակերպում է երթ դեպի Էջմիածին` իմանալու Եկեղեցու դիրքորոշումը Բնության սպանդի վերաբերյալ,....,

Միացե'ք

Մանրամասների համար խնդրում եմ հետևել նորություններին կամ գրանցվել FACEBOOK-ի "Save Teghut" խմբում

http://www.facebook.com/group.php?gid=7210009831

ԲՈՂՈՔ -ՆԱՄԱԿ ԲՆԱՊԱՀՊԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ





Հարգելի բնապահպան նախարարություն..

Մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են բուսաբանական այգու տարածքում անարգել, թակարդներով (այգում հեշտությամբ կարելի է հանդիպել այս ու այնտեղ տեղադրված տարբեր խորամանկ սարքավորումների) որսում սկյուռերին, ինչպես նաև այլ բազմատեսակ թռչունների և այնուհետև վաճառում Երևանի կենդանաշուկաներում (մեկ սկյուռն արժե 25000 դրամ): Այգում կարելի է հանդիպել մեկ այլ խիստ տարածված “զվարճանքի” ևս. մարդիկ խմբերով (հաճախ հարբած վիճակում)` զինված տիրի հրացաններով, օրը ցերեկով իսկական որսով են զբաղված. կրակում են հիմնականում ագռավների ու կաչաղակների վրա և, բնականաբար, ոչ միայն..
Այս մասին լավատեղյակ են նաև այգու աշխատակիցները:
Արդեն ամիսներ շարունակվող այս սպանդի, անօրինականությունների դեմ ոչ մի քայլեր չեն ձեռնարկվում:
Կարծում ենք, ի թիվս այլոց, բնապահպանության նախարարությունը իրավասու է և կարող է կարգուկանոն հաստատել բուսաբանական այգում:

մտահոգ քաղաքացիներ` խնդրում եմ գրանցվել այստեղ..->

http://www.bigfamily.am/eco/busab.php


hunisi 20-in varchapeti mot texi unecac handipman ardzanagrutyune.....

*

воскресенье, 29 июня 2008 г.

News::::::Նորություններ:::::::

Save Our Squirrels



Զանգահարեցի ավանի ոստիկանություն /620202/

-Ալյոոոոոոոո~
-Բարև Ձեզ, զանգահարել եմ, որ հայտնեմ այգու տարածքում զբաղվում են որսագողությամբ. ...
-Ովա?.......Որտեղ ես ապրում?
-Մասիվում,
-ինչ գործ ունես այգու հետ?
-հենց էնպես, մշտական հաճախորդներից եմ
-բա ինչ ես զանգել, այգու տնօրինությունը մեր համարը գիտի, կարողա ինքը թույլա տվել, որ պետք լիներ ինքը կզանգեր~~


ԳՈՌԱՑ ՆԱ~~~~~~~~


Գնացի Զեյթունի շուկա:::::::

-Բարև Ձեզ, սկյուռիկ վաճառողը չի եկել ?
-Ոչ, ինչու Ձեզ սկյուռիկ ա անհրաժեշտ?
-Այո, ուզում եմ պահել. Ինչ կարժենա,
-Թանկ հաճույքա, 20.000
-Իսկ օրինականա?
-Այսինքն?
-Դե, ինչքանովա թույլ տված որսալ?...
-Է, այ բալամ ջան, էս երկրում ինչնա օրինական, խի էս հարցնում, ուզում ես երկրից դուրս հանել?
-Չէ հենց էնպես....
-Լավ , բա որտեղից եք բերելու, ինչ սկյուռիկներ են տեղական ?
-Դե հա, կոմայգուց, բուսաբանականից~Բա տեղ ունես պահելու , հետաքրքվեց ՆԱ
-Մեծ վանդակներ կան, մեջն էլ օղակ էս դնում, որ ինքը պտտվի, դու էլ նայես հաճույք ստանաս
-Չէ, ես ուզում եմ բաց թողնել
-Հ?
-Դե այգի ունենք, ուզում եմ բազմացնել
-Ի, կգնա հարևանի մոտ...
-Թող գնա...Լավ...
Ցտեսություն~~~~~~

Ինչ պարզվեց.

Փաստորեն սկյուռիկներ որսում են կոմայգում, բուսաբանական այգում, երբեմն Ղարաբաղից են բերում:

Որսում են 17 տարեկանից մինչև....n տարիքի անձինք, որոնք ներխուժում են այգի հետևի մուտքից, օրը ցերեկով, և շարունակում են որսալ հենց աշխատողների աչքի առաջ:

Սկյուռ առևանգելը մեր հասարակության մեջ գնալով մեծ ճանաչում է ձեռք բերում:

"Օրենքով " խստիվ արգելված է,բայց կորել է ՕՐԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՂԸ

Խնդրվում է շուտափույթ քայլեր ձեռնարկել նախ գտնելու համար ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՅԻՆ,

Մեղադրվում է `

1. Երևանի Բուսաբանական Այգին /բավարար ֆինանսավորում չկա, ուստի էլ պահակներին չենք կարող լիարժեք վարձատրել` տարածքը պահպանելու համար, /

2. Ավանի ոստիկանությունը /Տնօրինությունը մեզ չի ահազանգել, մի խառնվեք , սա ձեր գործը չի/

3. Բնապահպան Նախարարությունը /պատրաստում ենք նամակ, խնդրում եմ գրանցվել այստեղ` http://www.bigfamily.am/eco/busab.php/

4. Գիտության ակադեմիան /քանի որ այգին գտնվում է նրանց հովանու ներքո:/

5. Հասարակ քաղաքացին, ցածր էկո գիտակցության, անտարբերության, սիրո բացակայության համար


STOP ANIMAL VANDALISMMMMMMMMMM

STOP KILLING ENVIRONMENT::::::

SAVE NATURE

пятница, 27 июня 2008 г.


Բարև!քանի որ , այսօր շատերը չգիտեն թե ինչ է ? Թեղուտը և ինչ է կատարվում այնտեղ , վաղը` հունիսի 28-ին, ժամը 6:30 հավաքվում ենք Սարյանի արձանի մոտ, որպեսզի տարբեր տեղեր փակցնենք Թեղուտի խնդիրը նկարագրող թերթիկներ:

Hi!Because lots of people arent informed about Teghut's problem we have to stick announcements on walls.Tommorow at 18:30 we need your help near Saryan's garden see you
\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/


ՎՏԱՆԳԻ ՏԱԿ է ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ ...


Հանքարդյունաբերությունը ՀՀ կառավարության կողմից հայտարարվել է գերակա ուղղություն, չնայած որ երկրում արդեն իսկ շահագործվում է ավելի քան 370 հանքավայր…Այսրոպեական տնտեսական զարգացման պատճառաբանությամբ և ընդամենը մի խումբ անձանց հարստացմանը նպաստող քաղաքականության արդյունքում հաջորդ սերունդները զրկվելու են բնական պաշարներից: Օգտակար հանածոների գիշատիչ շահագործմանը զուգահեռ ոչնչացվելու են անտառները, աղտոտվելու են գետերը, քայքայվելու են հողերը, ամայանալու են բնակավայրերը…


Մեր փոքրիկ երկիրը չի կարող միաժամանակ երաշխավորել և’ համատարած հանքահանություն ու թունավոր թափոնների պոչամբարներ, և’ մարդու կյանքի ու առողջության համար բարենպաստ պայմաններ: Արդյունահանումից գոյացած պոչամբարների թվով Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ առաջին տեղում է, իսկ դրանցում ծանր մետաղների բարձր խտությունները հանգեցնում են քաղցկեղի, չբերություն, մարմնական ու մտավոր թերզարգացած երեխաների ծնունդների:Այսօր զոհասեղանին են Թեղուտի անկրկնելի բնաշխարհը և Թեղուտ ու Շնող գյուղերը: Հերթը հասնում է Հանքավանի անտառներին, Սյունիքի կանաչով պատված լեռներին և այդ տարածքների բնակչությանը…


ՎՏԱՆԳՆ ԻՐԱԿԱՆ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ,եթե դու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ,քո վճռորոշ ձայնը չբարձրացնես հանցավոր գործունության դեմ:


? Ո±վ է վերականգնելու խաթարված շրջակա միջավայրը:

? Ո±վ է փոխհատուցելու մարդկանց առողջությանը հասցվող վնասները:

? Ո±վ է պատասխան տալու անհեռատեսության և անօրինականության համար:

Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է:


Թեղուտի պաշտպանության շարժում(093) 080485 ● teghut2008@gmail.com ● www.bigfamily.am/eco