четверг, 25 июня 2009 г.

Hello, my dear members!!!
Let me ask you something now!Did you ever wonder what is a hub? Or, what is a derailleur, a crankset? A drivertrain in a whole? Hm, seems like you're a bit confused))
Well, relax now!

The First Seminar against cycling illiteracy is scheduled to take place on Friday at 19:00 in Botanical Garden.

Don't miss your chance to get profound knowledge in the following topics:

1. Bicycles' technical structure and their categories.
2. Deciding on future bike. Choosing the right one!
3. Maintenance and repair.4. Riding RULES and PERSONAL SAFETY!Seminar language is: Russian (though, questions in Armenian are accepted as well).Prerequisites: noneRecommendations: have some paper and a pen at your disposal to take some notes for your future reference.


Meet you all (your sex doesn't matter;)) at the entrance at 19:00.

Sincerely,Alexander Tatevyan,
Group Administrator,Cycling Armenia!

http://www.facebook.com/event.php?eid=96298178550

Անիվային իրարանցում


Caucasus Journalists' Team for Sustainable FutureԿովկասյան լրագրողների թիմ հանուն կայուն ապագայի
http://www.cjteam.org/

Անիվային իրարանցում. Հայաստանում հեծանիվներով արշավները դառնում են ավանդույթ

Աննա Բարսեղյան
ԵՊՀ ուսանող

Ամռան գալստի հետ Երևանում սկսել են ակտիվանալ հեծանվասպորտի սիրահարները, որոնք քաղաքում ունեն մի քանի հավաքատեղի, սակայն ամենից հայտնին դարձել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող այգին:

Գրեթե ամեն օր այստեղ կարելի է տեսնել հեծանվորդների, որոնք հիմնականում հարակից թաղամասերի բնակիչներն են: Բայց իսկական «անիվային իրարանցումը» սկսվում է շաբաթ և կիրակի օրերին, երբ մայրաքաղաքի գրեթե բոլոր թաղամասերից այստեղ են հավաքվում տասնյակ հեծանվորդներ: Եվ նրանց թիվը յուրաքանչյուր շաբաթ ավելանում է:

Երևանի լանդշաֆտի անհարթություններն այդքան էլ բարենպաստ չեն հեծանիվ վարելու համար, իսկ ճանապարհներն ի սկզբանե չեն ունեցել հեծանիվների համար առանձնացված ուղիներ: Մինչդեռ մի խումբ հայ հեծանվորդներ, անտեսելով այս դժվարությունները, որոշել են քաղաքում հեծանվային շարժում սկսել, որպեսզի վարորդներին և հետիոտներին սովորեցնեն հեծանվորդների ներկայությանը` դառնալով քաղաքային երթևեկի մի մաս:

«Երևանում հեծանիվ վարելու պայմաններ չկան: Վարորդներն անբարյացկամ են վերաբերվում` ազդանշան են տալիս կամ ճանապարհը չեն զիջում, այնպես են նայում, կարծես այլմոլորակային լինենք»,- ասում է պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամվել Հովհաննիսյանը:

Հեծանվային շարժման մեջ ավելի շատ մարդկանց ներգրավելու եւ հեծանիվի օգտակարությունը քարոզելու նպատակով Սամվելը մի քանի հեծանվորդ կամավորների օգնությամբ ամեն շաբաթ օր հեծանիվ վարելու դասընթացներ է կազմակերպում, որին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք:

Սամվելը նաև հեծանիվներով է ապահովում, որոնք բերում է այգուց քիչ հեռու գտնվող իր հոր հեծանիվների արհեստանոցից (քաղաքում կա հեծանիվների վերանորոգման երկու արհեստանոց): Նույն հեծանիվներն օգտագործվում են նաև քաղաքից դուրս կազմակերպվող արշավների ժամանակ և տրամադրվում են նրանց, ովքեր դեռ չեն հասցրել ձեռք բերել սեփական ոտնակներով նժույգներ:

«Դասընթացներին հիմնականում աղջիկներ են մասնակցում, որոնցից շատերը երբևէ հեծանիվ չի էլ վարել: Մեկ-երկու օրում սովորում են: Այգիներում վարելուց հետո կազմակերպում ենք արշավներ քաղաքի փողոցներով՝ մոտ տարածությունների վրա: Երբ աստիճանաբար հմտանում են, մասնակցում են մեզ հետ քաղաքից դուրս կազմակերպվող արշավներին»,-ասում է Սամվելը:

Հեծանվային դասընթացների ակտիվ մասնակիցներից է 25-ամյա Քնարա Տեր-Հովհաննիսյանը և ինչպես ինքն է ասում` սովորում է ոչ միայն հաճույքի համար: «Պլանավորում եմ հեծանիվը հետագայում որպես փոխադրամիջոց օգտագործել: Պատրաստվում եմ հեծանիվ գնել եւ դրանով գնալ աշխատանքի: Թեպետ աշխատավայրս տնից բավական հեռու է, կարծում եմ կկարողանամ հաղթահարել այդ ճանապարհը, եթե, իհարկե, լավ սովորեմ»,-ասում է Քնարան:

Արշավներին մասնակցում են մոտ 30 հեծանվորդ, երբեմն նրանց թիվը հասնում է 100-ի:

Հեծանվային արշավների մասին ակտիվիստները տեղեկացնում են facebook-ում բացված Cycling Armenia (http://www.facebook.com/group.php?gid=33513142324) էջի միջոցով, որտեղ արդեն գրանցված են 300-ից ավելի համակիրներ: Վերջերս այստեղ տեղադրվել էր հայտարարություն այն մասին, որ քաղաքի դեղատներից մեկը փնտրում է հեծանվորդ-առաքիչ քաղաքի կենտրոնում պատվերներ կատարելու համար:

«Մենք պարզապես զզվել ենք երթուղային տաքսիներից, դրանցում հնչող երաժշտությունից, քաղաքի մշտական խցանումներից: Ես ինքս ինձ երթուղային տաքսու մեջ չեմ պատկերացնում: Քաղաքի կենտրոնում հեծանվով ավելի արագ ես տեղ հասնում, քան երթուղայինով»,-ասում է հեծանվային շարժման ակտիվիստ Տիգրան Կուչատյանը:

«Հեծանիվը էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է, որը պահպանում է բնությունն ու առողջությունը եւ ի տարբերություն այլ փոխադրամիջոցների այն մահացու չէ»,- ասում է Տիգրանը:

Հեծանվային շարժման անդրանիկ մասնակիցներից են Հայաստանի երիտասարդ բնապահպանները: Արդեն երկու տարի է, ինչ բնապահպանները Մարիամ Սուխուդյանի նախաձեռնությամբ կազմակերպում են հեծանվային արշավներ դեպի Հայաստանի այն տարածքներ, ուր բնությունը պաշտպանության կարիք ունի անտրոպոգեն ազդեցություններից: Այդպես նրանք արշավել են դեպի Թեղուտի անտառներ, Ազատ գետի կիրճում «Քարերի սիմֆոնիա» անունը կրող բազալտե քվադրերի ուղղությամբ և այլն:

Մի քանի ամիս առաջ հեծանվորդները դիմել են Երևանի քաղաքապետարան այսուհետ կառուցվող բոլոր նոր ճանապարհներում հեծանվի համար առանձին ուղիներ նախատեսելու պահանջով:

«Քաղաքում գոյություն ունեցող ճանապարհներն առանց այն էլ նեղ են, անիրական է հեծանվային ուղիներ պահանջել, բայց գոնե նոր ճանապարհներ կառուցելիս նման ուղիներ նախատեսեն»,- ասում է Տիգրանը և խոստովանում, որ քաղաքապետարանի պատասխանը հուսադրող չի եղել:


Աննա Բարսեղյանը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող է:

Աղբյուր` CJTeam.org

Հարգելի գործընկերներ, www.ecolur.org կայքում կարդացե՛ք «WHY ՑԱՆՑԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ», «ՆՈՐԱՎԱՆՔԻ ԿԻՐՃՈՒՄ», « ԵՐԵՎԱՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ» նյութերը, ինչպես նաեւ էկոլոգիական այլ թեժ նորություններ:

Հարգանքներով՝
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ Mob.: (+37491) 92 12 64 E-mail: info@ecolur.org

URL: www.ecolur.org ԷԿՈԼՈՒՐ՝ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԿՈԼՈԳԻԱՅՈՒՄ

Дорогие коллеги, читайте материалы «СЕТЬ WHY ДЛЯ МОЛОДЫХ ЖУРНАЛИСТОВ, ЗАНИМАЮЩИХСЯ ВОПРОСАМИ ОКРУЖАЮЩЕЙ СРЕДЫ И ЗДОРОВЬЯ», «В УЩЕЛЬЕ НОРАВАНКА», «В БЛИЖАЙШИЕ МЕСЯЦЫ НАЧНУТЬСЯ РАБОТЫ, СВЯЗАННЫЕ С МОГИЛЬНИКОМ ЯДОХИМИКАТОВ» и другие горячие экологические новости на сайте www.ecolur.org.

С наилучшими пожеланиями
Информационная НПО «ЭкоЛур» Mob.: (+37491) 92 12 64 E-mail: info@ecolur.org
URL: www.ecolur.org ЭКОЛУР – НОВАЯ ИНФОРМАЦИОННАЯ ПОЛИТИКА В ЭКОЛОГИИ

Dear colleagues, please, read the materials titled “WHY NETWORK DEALING WITH THE PROBLEMS OF HEALTH AND ENVIRONMENT FOR YOUNG JOURNALISTS”, “IN NORAVANQ GORGE”, “YEREVAN PESTICIDE BURIAL GROUND WORKS TO START DURING COMING MONTHS”, and other ecological hot news in www.ecolur.org.

Best regards
“EcoLur” Informational NGO Mob.: (+37491) 92 12 64 E-mail: info@ecolur.org URL: www.ecolur.org ECOLUR – NEW INFORMATIONAL POLICY IN ECOLOGY

two guys from Norway are travelling from Oslo to China by bikes to raise money for Central Asian youth. And they are in yerevan for a moment..http://silkroadbybike.active24blog.com/

среда, 24 июня 2009 г.

Թեղուտ








вторник, 23 июня 2009 г.

Վայելքներից ազնվագույն է հանուն կյանքի ծառայելը~

Այսօր 19:00 Իսահակյան արձանի մոտ կհավաքվենք լրացնելու վերջին անավարտ ստորագրաթերթիկները Լոռվա դեռ կանգուն անտառների փրկության համար:

Կարևորում ենք Ձեր մասնակցությունը, կամավորական անսպառ եռանդը:

Կսպասենք: 093640340 Մարիամ

пятница, 19 июня 2009 г.

հունիսի 21ին նախատեսվում է հեծանվա--Մարտ----դեպի Թուրքիա