Անհատի փրկությունը ամբողջականության խոր գիտակցման և արթնեցման մեջ է:
Յուրաքանչյուր անհատ` մասնակից, իր մեջ կրում էր այս կարգախոսը:
Չնայած օրը մշուշոտ էր, բայց բոլորիս մեջ առկա էր այդ հրե հավատի շողերը, ուստի էլ, քաղաքից դուրս գալուն պես, օրը ճառագվեց և ճերմակափայլ սարերը իրենց շղթան ձգեցին ճանապարհով մեկ:
Թարմություն~
Նոր Սերունդ~
Նոր ճանապարհ:
Սա էր մեր շարժիչ ուժը:
Իրար շուրջ հավաքվել էին հավատով զինված, առողջ պայքարով լեցուն, լիարժեքություն ներշնչող էակներ:
Կանչն էր ` Հայրենի Բնության, Մարդասիրության, Բարոյասիրության, Առողջ սերնդի, Ներդաշնակ կյանքի Կանչն էր~մեզ միախմբել:
Թեղուտ հասնելուն պես~ նկատեցինք հողի բերրիությունը:
Ծառերը ճկվում էին բերքառատությունից: Չնայած ձմեռ էր, բայց սալորի, զկեռի, հաղարջի, ընկույզի, թզենու ծառերը պատրաստ էին սնելու իրեն տենչողին:
Ակնաղբյուրները զուլալ, զվարթ դիմավորում էին մեզ` միշտ հագեցնելու պատրաստ ամենածարավ իր հյուրին:
Եվ միայն մարդն էր, որ ուրախ չէր մեր գալուն, մարդը` սովորական գյուղացին, հայրենիքը պահող ու կերակրող մարդը:
Նա խռոված էր մեզանից` իր զավակներից: Նա շատ երկար էր մեզ սպասել և հույսը կորցնելով, շրջել էր դեմքը, խռովել :
Տարիների խնդիրները, ցուրտը, մութ ապրումները հեռացրել էին մեզ իրարից, կորել էր այն լույսը, որով ողջագուրվում են երկու մարդասեր, երբ հանդիպում են իրար:
Իրականությունը այսպիսին էր~ Ինչու եք եկել?, ով է? Ձեզ ուղարկել, մենք ուզում ենք հանքը շահագործվի, թողեք մեզ հանգիստ, ուր էիք մութ ու ցուրտ տարիներին, ինչու չէիք մտածում հասարակ գյուղացու մասին, ինչու չէիք ապահովում մեզ գործով, մենք այսօրվա օրով ենք ուզում ապրել, թեկուզ վաղը հիվանդ դառնամ, թող կինս չբեր լինի , ինձ փող է պետք փող, կաշխատեմ կթողեմ կգնամ այստեղից: Ում է պետք այս բնությունը, անտառը, ծառերը, օդը, թող կտրեն, ավիրեն,,,,,միևնույն է հեռանալու եմ….
Ճչում էր Կիսամարդ Կիսակենդանը, դա բնազդն էր, …. ,
Որն բոլորիս մեջ է արթնանում, երբ կորչում են կենսապայմանները և մարդը կորցնում է լիարժեքությունը,
բարոյականությունը:
Մթնում է լույսը, աչքերը խավարի ծնունդ են դառնում,..,
Ցրտում է Սերը ու հեռանում~~
Ինչ? Անտառ~Ինչ~ էկոհամակարգ, ինչ~ խմելու ջուր, ինչ~ թունաքիմիկատների արտանետումներ, պոչանքների ներծծման հետևանքով ստորգետնյա ջրերի աղտոտում~, ինչ Հրեշածնություն կամ ինչ Առողջ Սերունդ~
Ինչի մասին ենք մենք հիմա իրար հետ գոռում, ճչում, հարձակվում միմյանց վրա:
Ինչ եմ ուզում ես քեզանից?: Ինչի եմ ուզում?:
Աղմուկ Աղաղակ~ Անդունդ~Դարեր~Կյանքեր~
Բաժանում, Մասնատում~
Ես ինձ մասնատված էի զգում, թույլ տկար, պատասխանատու, բռի, կոպիտ, մեղավոր:
Ուր էինք, ինչու նրանց կողքին չէինք ու հիմա ինչ ենք նրանցից պահանջում, որ ետ դառնան, նայեն մեր աչքերին, հասկանան սրտիս եղածը:?
Չէ~ էսպես հեշտ չէ լսելի ու հասկանալի դառնալը:
Սիրվելու համար կրկին պիտի հավատան քեզ, տեսնեն քո գործը, մտքիդ ճշտությունը , ձեռքիցդ արարվածը: Իսկ դու միայն խոսքեր ես թափում, …. , հնչյուններ~
***
Բայց Կային նաև սրտացավ, մտահոգ գյուղացի մարդիկ, որոնք ներս էին քաշվել, ընկճվել, վախի շվաքի տակ անցել ու լսելի չէին նրանց մտահոգությունները, տեսանելի չէր աղետի դիմաց նրանց ունեցած սարսափը,...., հույսով պարփակված սպասում էին օրհասական ժամին:
Շնողցի, Թեղուտցի Մտավորականությունը բաց է իր ողջ էությամբ ~~
Նրա սիրտը բաբախում է, աչքերը վառվռում~
Նա ցմահ սիրով է կապված հայրենի Բնության,Դարավոր Օրրանի, Հավերժի Էության հետ և ամենևին չի պատրաստվում սեփական ձեռքերով հավերժական Գերեզմանատուն կերտել:
Նա սպասում է Մեզ, մեր գալուն~ մեր միանալուն~~
Նրա հավատը ` բարոյականությունն է:
Կյանքի օրենքը` Պայքարը:
~~ միասին իջանք ձորը, լսեցինք ձորի Կանչը~~~~~~
Ձորը` խորունկ, կիրթ, ժպտադեմ կանչում էր խաղանք:
Կանչում էր պարենք ու թավալ տանք:
Ձորը, ոչինչ չէր պահանջում, նա այնքան շատ էր, առատ ու անսպառ, որ միայն ներդաշնակվում էր, երբ տեսնում էր մարդիկ ` իր վաղեմի բնակիչները եկել են, հիշել են, մտածել են իր մասին~~
Նա տխուր չէր:
Մեր զայրույթները հանգչեցին նրա ծոցում ` բարձրաբերձ կիրճում և, թողելով բոլոր ծանրությունները, մի պահ խաղի մեջ ընկանք տերևների~, ներքևների, վերևների ` ԱՄԲՈՂՋԻ հետ:
Ես փաթաթվեցի ու ամբողջացա:
Ու էլ չեմ կարող առանց ԱՄԲՈՂՋԻ:
ԵԿԵՔ ՓՐԿԵՆՔ ԹԵՂՈՒՏԸ..............
Արձագանք
ОтветитьУдалитьhttp://www.a1plus.am/amu/?page=issue&iid=55409
Ինձ թվաց ես էլ էի էնտեղ ձեզ հետ~~~ ;)
ОтветитьУдалитьhttp://www.taregir.am/2007/dektember/14/index.htm
ОтветитьУдалитьԹեղուտեցուն ին՞չ իրավունքով եք կոչել «Կիսամարդ կիսակենդանի»։
ОтветитьУдалитьԹեղուտը փրկելու փոխարեն լավ կլինի փրկեք Ձեր ուղեղը հիվանդ երևակայությունից։
Ի՞նչ իարավունքով եք վճռում Թեղուտեցու փոխարեն։
Պատասխանեք այս ահսցեով. infoteghout@.am
Թեղուտեցուն ին՞չ իրավունքով եք կոչել «Կիսամարդ կիսակենդանի»։Թեղուտը փրկելու փոխարեն լավ կլինի փրկեք Ձեր ուղեղը հիվանդ երևակայությունից։
ОтветитьУдалитьՄի փորձեք խեղաթյուրել հեղինակի խոսքը, ցանկացած ողջամիտ մարդ շատ լավ հասկանում է թե ինչի մասին է խոսքը գնում։
Ձեր էժան միջոցները մարդկանց խաբելու և ապակողմնորոշելու այստեղ անարդյունք են.
Պատասխանեք այս ահսցեով. infoteghout@.am
ցանկություն չկա խոսելու այն մարդկանց հետ ով պատրաստ է զոհել հայրենի հողը և ազգի առողջությունը իր գրպանը դոլարներով լցնելու համար։