Արամ Մաթևոսյան (2008-01-15 11:52)
Մարդկանց մոլորակը<Հետքի> էջերում բավականին ակտիվ հանդես է գալիս իր հողակտորի մասին ցավող ու հոգ տանող այս լրագրողուհին: Եվ որքան մեծ է նրա քաղաքացիական պարտքի զգացումը, դրան էլ հավասարազոր դիամետրալ անտարբեր է ընթերցողը:
Քաղաքական գործիչը, գիտնականը, իշխանավորն ու հարուստը զբաղված են լուրջ ազգային գործերով: Նրանց չի հետաքրքրում ալավերդցու հոգսը: Նրանց գործը կոնկրետ մեկի հոգսը չի: Նրանց գործը ընդհանրապես մարդն է, ոչ թե կոնկրետ սա կամ նա, այլ ընդհանարապես` իրականությունից, Հայաստանից, այս մոլորակից դուրս մարդը: Վերոհիշյալ պատասխանատուների ազգային հոգսը սկսել են կիսել հիմա էլ լայն զանգվածները: Մասսաներն այսօր նորից մտնում են պետական կառավարման բարդ խնդրի տակ:
Նրանք ժամանակ չունեն անտառահատման ու բնության մասին հոգ տանելու: Ժողովուրդը անտառի մասին կմտածի հետո. նա անտառներ կտնկի այնպես, ինչպես ժամանակին< բանվորի տղայից պրոֆեսորներ էր ձուլում>:
Այս ֆորումի մասնակիցներից ոմանք` ամենահամառները կբացեն այս էջը երևի թե, և եթե կարդան ուշադիր , ապա կտեսնեն, որ Ալավերդին դա մեր հասարակության մանրակերտն է` իր օլիգարխով, իր կառավարչով ու ընդվզող անհատով: Այս մատչելի օրինակի վրա մի գուցե մենք կարողանանք հասկանալ ու գնահատել իրավիճակը:
Եվ մի գուցե կարողանանք ազատագրվել մեր մեջ ամուր նստած ամենագետ մայրաքաղաքցու ու հեղափոխական պճնամոլի բարդույթից` ինչը կօգնի միայնակ մտածողին զգալ իրեն մարդկանց մոլորակում:
http://hetq.am/arm/society/7463/
Комментариев нет:
Отправить комментарий