пятница, 1 февраля 2008 г.

.\|/.EcoԼogy .\|/.

Հասարակական էկոլոգիական դաշինքը բնապահպանական խնդիրներին` մասանվորապես Թեղուտին վերաբերող հարցերով նամակներ է հղել նախագահի թեկնածուներին` փորձելով պարզել նրանց տեսակետները: Այս մասին այսօր Վազգեն Մանուկյանի հետ բնապահպանների հանդիպման ընթացքում հայտնեց «Հանուն մարդկային զարգացման» հկ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:Հանդիպման ընթացքում ԱԺՄ ղեկավարը պատասխանեց բնապահպանների հարցերին` նշելով, որ բնության պահպանություն գոյություն ունենալ չի կարող, քանի դեռ «հասարակությունը ոչ մի ազդեցություն չունի Հայաստանում տեղի ունեցող էկոլոգիական գործընթացների վրա»:Վազգեն Մանուկյանի հավաստմամբ` Թեղուտը 50 տարի շահագործման ենթակա չէր, քանի որ շահավետ չէր, իսկ «եթե կառավարությունը մեկի վրա հովանավորություն ունի և ասում է` քեզ զրկում եմ ինչ-որ բանից, այն ինչ պետք չէ շահագործել, դառնում է շահագործման նյութ»: «Արտասահմանյան ֆիրմաները շինծու ֆիրմաներ են, որոնց հետևում կանգնած է փող աշխատող իշխանություն, և Հայաստանում ոչ մի բան էլ չի մնալու»,- պնդեց ԱԺՄ ղեկավարը: Նա ասաց, որ իրենք դեմ են Թեղուտի շահագործմանը երկու պատճառով. «Առաջին, զուտ պրագմատիկ հաշվարկի տեսակետից` ոչ մի պետություն այսպիսի հանք երբեք չէր օգտագործի և, երկրորդ, եթե նույնիսկ ռազմական անհրաժեշտություն լիներ օգտագործելու, ապա դա կարվեր այն ձևերով, որ այդ ունիկալ անտառը չոչնչանար»:Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի հարցին, թե նախագահն ընտրվելու դեպքում ինչ քայլեր կձեռնարկի նա` երկրում անօրինական շինարարությանը վերջ տալու համար, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Իշխանության ղեկավար լինելու դեպքում Օպերայի հարակից տարածքի բոլոր շենքերը քանդել կտամ, բայց դրանք պետք է քանդվեն ոչ թե անհատական, այլ պետական որոշումով, որը կընդունվի Ազգային ժողովի կողմից»: Նա վստահեցրեց, որ այդ դեպքում քանդվող շենքերի տերերին փոխհատուցումներ կտրվեն:
Աղբյուր` http://www.panorama.am/am/politics/2008/01/31/ekolog/
Նկարներ` http://www.flickr.com/photos/86132777@N00

Комментариев нет:

Отправить комментарий