понедельник, 28 апреля 2008 г.

Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ, լռությունը համաձայնություն է .........


!!!!!!!!!!!! ԲՈԼՈՐԻՆ , ԲՈԼՈՐԻՆ , ԲՈԼՈՐԻՆ
!!!!!!!

Այսօր Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում
· Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումներն են ու դրանք հաղթահարելու ուղիների որոնումները:

Մինչդեռ մի կողմից ճնշելով ժողովրդավարական գործընթացները, մյուս կողմից Հայաստանի իշխանություններն իրականացնում են ազգային ու հանրային սեփականություն հանդիսացող ռեսուրսների բաժանման ու տիրման ծրագիր` փոքրաթիվ մարդկանց համար կարճաժամկետ օգուտներ ապահովելու համար:

ՀՀ կառավարությունը, առանց ունենալու կայուն զարգացման ու ընդերքաօգտագործման քաղաքականություն, առանց գնահատելու տնտեսությանը հասցվող հեռահար վնասները, առանց փորձաքննության ենթարկելու հանքարդյունաբերության հետևանքները Հայաստան երկրի, նրա բազմազան ու խոցելի բնության ու մարդկանց առողջության վրա, սահմանել է հանքարդյունաբերությունը որպես զարգմացման առաջնային ուղղություն և , փաստորեն,զարկ տվել երկրի ընդերքի էքստենսիվ հարստահարմանը` անտեսելով հանրային շահերն ու վտանգի տակ դնելով սերունդների ապագան:

Լոռու մարզում ոչնչանում է Թեղուտի անկրկնելի բնաշխարհը պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով:
Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում`
  • Կոչնչանա մեր երկրի շուրջ 1000 հա հարուստ բնաշխարհ
  • Առաջանալիք թափոնների , այդ թվում` թունավոր մետաղների ներթափանցումը հողային, ջրային և օդային ավազան ահռելի վնաս կհասցնի շրջակա միջավայրին,
  • զգալիորեն կավելացնի մի շարք հիվանդությունների աճը`քաղցկեղ, չբերություն, ամլություն, մարմնական ու մտավոր թերզարգացածությամբ երեխաների ծնունդների և այլ~:

  • Վտանգված է մեր և մեր անմեղ երեխաների առողջությունը, գենոֆոնդը…

  • Սյունքիում տեղահանվում են բնակավայրեր ուրանի պաշարների հայտնաբերման ու արդյունահանման նպատակով...

  • Ընդամենը մի քանի տասնամյակ և Հայաստանի հողերը կվերածվեն ծանր մետաղներով հարստացված հանքաշերտի, գետերը կվերածվեն պոչամբարների, կվերանա բուսական և կենդանական աշխարհը: Իսկ մարդիկ....կփախչեն ավերակ երկրից կամ կշարունակեն գոյատևել` հաշտվելով հիվանդ սերունդներ ունենալու մտքի հետ:

  • Եվ այդ ամենը ` ԻՐԱԿԱՆ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼՒ, եթե դու ` ՀԱՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ, քո անհամաձայնության վճռորոշ ձայնը չբարձրացնես այդ հանցավոր գործարքների դեմ:

  • Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անուն ԱՆՀԱՊԱՂ ՄԻԱՆԱԼ մեր բողոքի ցույցին,որը տեղի կունենա չորեքշաբթի օրը` Ապրիլի 30-ին, ժամը`16:00-ին ազգային ժողովի դիմաց:
    Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ, լռությունը համաձայնություն է :
    Texut2008@gmail.com, http://savetexut.googlepages.com

Комментариев нет:

Отправить комментарий