среда, 30 апреля 2008 г.

Օդ, օդ, օդ… շնչելու օդ չկա

Քայլում ես փողոցում եւ "արդարացիորեն" շնչահեղձ լինում: Կարդում ես մամուլը ու շնչահեղձ լինում քաղաքական նյութերից, այնինչ թերթերի վերջին էջերում, աննշան ու փոքր վերնագրով միայն պարզում ես շնչահեղձ լինելուդ իրական պատճառը:Հայաստանում այլեւս անհնար է ապրել, տիեզեևքում սկսենք տեղեր պատվիրել…
Առավել շոկայնիը Իջեւանի կենտրոնում սպանդանոցի գործունեությունն է ու այն, որ
ամեն օր անասունների ներքին օրգանները թափվում են Աղստեւ: Միսն էլ վաճառվում է հենց փողոցի կենտրոնում` մեքենաների փոշու ու ծխի մեջ: Ու թեեւ Թեղուտում տեղի ունեցող խայտառակություններից հետո այլեւս անհնար է ավելի "հոգատար" լինել սեփական երկրի ու բնակչության համար, բայց արի ու տես բնապահպանական նոր աղետները "նորաձեւ" են դառում: Իսկ իտալացիների անօրինական թռչնաորսը Հայաստանում, արդեն գագաթնակետն է
Բարձրանում է Սեւանի ջուրը եւ քանի որ ափերը չեն մաքրվում, "տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք".
Սեւանը մայրուղի է բարձրանում: Նայեք ձեր շուրջը, փողոցում, բակում, ամենուր… աղբանոց է ամենուր: Իսկ ամենից ցավալին մասսայական այս շնչահեղձության ուղղակի արդյունքն է… Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` եթե 1988 թվականին 100 հազար բնակչի հաշվով բնածին արատներով և շեղումներով ծնունդների ցուցանիշը 84,8 էր, ապա 2005-ին այն հասել է 125,7-ի:

__________________________________________________________________

Հրավիրում ենք Ներկա գտնվելու ՄԻ ԲՌՆԱԲԱՐԵՔ ԵՐԿՐԻ ԸՆԴԵՐՔԸ~~~"Խորագորով" ԲՈՂՈՔ ՑՈՒՅՑԻ, որը տեղի կունենա Ազգային Ժողովի դիմաց ժամը 16:00, հենց այդ ժամանակ Նիստերի դահլիճում կքննարկի Բնապահպանական Մի քանի Ստրատեգիկ հարցեր, .... ,Նպատակն է Ցույց տալ Մաշտաբային Մտահոգությունը Նման Կարևոր խնդրի....ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ , ԵԿԵՔ Չ" ՈՉՆՉԱՑՆԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ.....STOP KILLING ENVIRONMENT...........!!!!ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՄԵՐ ԼՈՒՌ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ...ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է....
ԻՆՉ ԵՆՔ ԹՈՂՆԵԼՈՒ և ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՀԵՏԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ????????

Комментариев нет:

Отправить комментарий