«Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբը» այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողներին ներկայացրեց իրենց ծրագրերն ու անցած մեկ ամսում արդեն իսկ իրականացրած միջոցառումները՝ բողոքի ցույց Ազգային ժողովի շենքի մոտ, հեծանվարշավներ Երևանում ու Երևանից Թեղուտ:
Նախաձեռնող խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը նշեց, որ իրենց այցելած Թեղուտ ու Շնող գյուղերի բնակիչների մեծ մասը դեմ է, որ հանքերը շահագործեն. «Գյուղացիները մեր օգնության կարիքն ունեն, որ մենք այլընտրանքային միջոցներ առաջարկենք, որպեսզի նրանք չկորցնեն այդ տարածքները»:
Ինչպես պարզել են Թեղուտ այցելած ակտիվիստները՝ երկու գյուղերի մոտ 6000 բնակիչներից ընդամենը 400-500-ն է բանվորական աշխատատեղ ունենալու հանքում՝ 30-40 հազար դրամ վարձատրությամբ, այն դեպքում, երբ այդ տարածաշրջանում կարող են էկոզբոսաշրջություն զարգացնել:Լիխտենշտեյնում գրանցված ընկերությանը (81%) ու Ռուսաստանի քաղաքացի Վալերի Մեժլումյանին (19%) պատկանող ACP ընկերությանը Թեղուտի հանքի շահագործման թույլտվության որոշումը կառավարությունը տվել է 2007-ի աշնանը:
Այն նախատեսում է մոտ 350 հա անտառի հատում, ինչպես նաև գործարանի կառուցում, որի թափոնների կործանարարությունը բնապահպանները անդառնալի են համարում:
Նախաձեռնությանը միացած բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ Բնապահպանության նախարարության անցկացրած փորձաքննությունը հաշվի չի առել փաստերն ու իրական թվերը ու ամբողջությամբ չի հաշվարկել այն վնասները, որ կրելու են Հայաստանի բնությունն ու կենսաբազմազանությունը հանքի շահագործումից:«Էականը ոչ միայն այն 350 հա-ն է, որ համատարած պետք է ոչնչացվի, այլ տասնյակ հազարավոր հեկտարները, որ այդ հանքավայրի ազդեցության ծիրում են գտնվում: Իրականում պետք էր հաշվարկել` ոչ թե ինչ վնաս է լինելու 8 կամ 16 տարի հետո, այլ առաջիկա 100 տարվա ընթացքում»,- նշեց «Բուրգ» բնապահպանական ՀԿ նախագահ Արման Վերմիշյանը:
«Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբին» միացած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրությունից, հավելեց Վերմիշյանին, որ մոլիբդենի նման ռազմավարական հանքանյութի երկրորդ հանքի շահագործումը Հայաստանում (Քաջարանի հանքին զուգահեռ) խելամիտ չէ հիմա:Փոստանջյանը տեղեկացրեց, որ նախաձեռնող խումբը պատրաստվում է մի քանի հայցերով դիմել դատարան՝ վիճարկելու Թեղուտի հանքի շահագործումը արտոնող կառավարության որոշումը, ինչպես նաև Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում ուրանի հանքերի ցանկացած հետազոտության թույլտվություն:
«Ուրանի ընդերքօգտագործման ուսումնասիրությունները պետք է դադարեցվեն առաջիկա 100 տարիների համար, քանի որ անգամ հետազոտությունները շատ վտանգավոր են,- ասաց ԱԺ պատգամավորը: - Եթե մենք այսօր չկանգնեցնենք Թեղուտի շահագործումը, մեր ապագան Հայաստանում ապրելը չէ»:http://armenianow.com/?action=viewArticle&AID=3037&CID=2956&IID=1186&lng=arm
Hello there! This blog post couldn't be written any better! Reading through this post reminds me of my previous roommate! He continually kept preaching about this. I will send this post to him. Fairly certain he's going to have a great read.
ОтветитьУдалитьMany thanks for sharing!
Feel free to visit my blog post - my online stopwatch.