пятница, 1 августа 2008 г.

§ACP-ԻՆ ՈՒՂՏԵՐ Է ԲԱԶՄԱՑՆՈՒՄ¦


Մինչ կառավարության հետ բանակցությունները շարունակվում են, բնապահպան երիտասարդները չեն դադարեցնում իրենց բողոքի ակցիաները:
Կարելի է ասել, որ բանակցությունները փակուղի են մտնում, քանի որ վարչապետը հրաժարվում է կատարել մեր պահանջը` դադարեցնել ծառահատումները,- ասում է Թեղուտի բնաշխարհի փրկության համար պայքարող Հրայր Սվազյանը:

- Մենք մեր պայքարը շարունակելու ենք, նաեւ ներգրավվելու ենք սփյուռքի ռեսուրսը¦:

Հրայրի խոսքերով` բողոքի ակցիաներն իրենց ազդեցությունն ունենում են, ինչը վկայում է այն, որ վարչապետը հորդորել է դադարեցնել դրանք:
Բնապահպանները չսահամանափակվեցին միայն Կառավարության անդորրը խանգարելով¦, այլեւ երթով շարժվեցին Բնապահպանության նախարարություն, ապա ACP եւ այնտեղ էլ բղավեցին §Հեռու Թեղուտից¦, §Ամոթ¦:
Եթե նախարության աշխատակիցները համերաշխ ընդունեցին քաղաքացիներին, ապա ACP-ի անվտանգության աշխատակիցներն ամեն ինչ անում էին, որպեսզի վեճ առաջացնեն:

Մինչ բնապահպանները ACP-ի գրասենյակի առջեւ բղավում էին §Հեռու Թեղուտից¦, անվտանգության աշխատակիցը/լուսանկարում-խմբ/ բացում էր գրասենյակի դուռը եւ լկտիաբար թքում դուրս:

§ACP-ի ուղտն ա¦, §Ուղտեր են բազմացնում¦- արձագանքեցին երիտասարդները:


Որոշ ժամանակ անց ACP-ի անվտանգության աշխատակիցները փորձում էին բնապահպաններին հեռացնել գրասենյակի տարածքից`պատճառաբանելով, թե նրանք խանգարում են բնակիչների անդորրը:

Նրանցից մեկը նույնիսկ սկսեց սպառնալ երիտասարդ տղաներին. §Զգույշ էղի, քո հետ մենք չհանդիպենք, ապե¦,- ասում էր ACP-ի անվտանգության աշխատակիցը:

Սակայն բնապահպանները սադրանքի չենթարկվեցին եւ շարունակեցին իրենց բողոքի ակցիան:

Комментариев нет:

Отправить комментарий