вторник, 22 июля 2008 г.

Բնապահպանական մտահոգություններ. Հայաստանի բնաշխարհը «պաշարման» մեջ է

Նորվեգիայի և Շվեդիայի գիտական կենտրոնների գնահատմամբ` Հայաստանի տարածքում կուտակվող ծծմբի երկօքսիդի քանակը տարեկան կազմում է 45,000 տոննա, որից 25,000-ը` Հայաստանում գործող հանքարդյունաբերական հիմնարկների արտանետումների հետևանքով:
«Հայաստանում հանքարդյունաբերության հնարավորությունները մենք գրեթե սպառել ենք, սակայն պետությունը շարունակում է այդ չեղածն էլ անգամ ինտերնետով տարածել, որ օտար ներդրողներին Հայաստանի հանքերն իսպառ շահագործելու և բնաշխարհը փչացնելու ավելի մեծ հնարավորություններ տրվեն»,- ասում է ԳԱԱ-ի աշխատակից, երկրաբան Վահագն Իսրայելյանը` մատնանշելով Զոդի, Դրմբոնի ոսկու հանքերի, ինչպես նաև Թեղուտի հանքի շահագործումը:
Ծծմբի երկօքսիդի ահռելի ծավալի 23,000 տոննա հիմնական չափաբաժինը «ԷյՍիՓի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական կոմբինատինն է, որը շահագործում է նաև բնապահպանների աղմուկի տեղիք տված Թեղուտի հանքը:
«Այս քաղաքում 11.6 անգամ գերազանցում է ծծմբի թույլատրելի սահմանը: Եվ ես ստիպված ամեն երկուշաբթի այդ մասին հեռագիր եմ ուղարկում նախարարություն»,- ասում է «Էկոմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Մինասյանը:
Նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը խնդրին անդրադառնալիս նշում էր, որ նախարարությունը հարկադրել է ընկերությանը ֆիլտրեր տեղադրել: 2005 թ. «ԷյՍիՓի»-ի ներկայացուցիչ Անդրանիկ Ղամբարյանը «ԱրմենիաՆաուի» լրագրողներին վստահեցնում էր, որ շուտով ֆիլտրերը տեղադրելու են, ինչն այդպես էլ չարվեց: Եվ այսօր նույն սցենարը կրկնվում է ներկայիս նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ:
Բնապահպաններն այդ իրավիճակն արդեն քանի տարի է` համարում են ճգնաժամային, քանի որ ծծումբը համարվում է խիստ վտանգավոր մարդու առողջության, հատկապես` շնչառական, վերարտադրողական ֆունկցիան ապահովող օրգանների համար: Պղնձի արտադրությամբ զբաղվող կոմբինատների հարակից տարածքներում տեղացող թթվային անձրևները, որոնք առաջանում են տեղումների ու թունավոր նյութերի խառնուրդից, տեղափոխվում են ավելի մեծ տարածքներ` վնասելով կամ ոչնչացնելով ջրային ավազանն ու ամբողջ էկոհամակարգը: «Էկոմոնիթորինգի» տվյալների համաձայն, սակայն, Հայաստանում հողի մոնիթորինգի որևէ դիտակետ դեռևս չկա, հետևաբար` որևէ նկարագիր տալ հնարավոր չէ:«Այսօրվա դրությամբ մեզ առնվազն 260 դիտակետ է պետք` հողը հետազոտելու համար,- ասում է Ս. Մինասյանը,- ԽՍՀՄ տարիներին օդային ավազանի մոնիթորինգի 19 դիտակետ է գործել 6 բնակավայրերում: 2003-ին մնացել էր ընդամենը 11 դիտակետ: Ներկայումս գործում է 13 դիտակետ 6 բնակավայրում`Երևանում, Ալավերդիում, Վանաձորում, Գյումրում, Հրազդանում և Արարատում. 2003 թվականից էլ Ծաղկաձորում սկսել ենք ֆոնային մոնիթորինգ»:
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով` հանգստավայրային գոտի համարվող Ծաղկաձոր քաղաքն այն բնակավայրերից է, որի անտառային հողերի ապօրինի օտարումը և կառուցապատումը հենց հանգեցնում են բնապահպանական ճգնաժամի:«Վերջին շրջանում Ծաղկաձորում մոտ 180 հա անտառային տարածք է օտարվել, որից 6 հա տրվել է Դավիթ Լոքյանին (նախկին գյուղնախարար), 6 հա` Արմեն Գևորգյանին (փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար) և նույնքան էլ Հովիկ Աբրահամյանին (նախագահի աշխատակազմի ղեկավար), 2 հա էլ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտին Մաթևոսյանին»:
Անդրադառնալով անտառային տարածքների բաշխմանը` Սանասարյանը փաստում է, որ նույնկերպ Արմավիրի մարզի արագաճ բարդու պլանտացիայից էլ մոտ 40 հա հատկացվել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի զոքանչին` Ռուզան Մկրտչյանին:
«Հայաստանի անտառներ» ՀԿ բուսաբան Կարեն Աֆրիկյանի խոսքերով` նախկինում այդ տարածքը պատկանել է Բուսաբանության ինստիտուտին: Աֆրիկյանի մտահոգության թիրախն է նաև ջրային ավազանը, ինչն ուղղակիորեն կապված է մնացած միջավայրերի հետ:«Բավական աղտոտված է Հրազդան գետի ներքևի հատվածը: Մենք խնդիրներ ունենք` Կապանից ներքև Ողջի գետի հատվածում, Ախթալայից ներքև` Դեբեդի վիճակի հետ կապված, որտեղ գերակշռողը մետաղներն են` պղինձ, վանադիում, երկաթ, սելեն»,- փաստում է Մինասյանը`ավելացնելով, որ ջրային ավազանի դիտացանցը ընդգրկում է 48 գետ, 6 ջրամբար և լիճ, ներառյալ Սևանը: Ամեն նմուշում որոշվում է ջրի որակը բնութագրող 30-60 ցուցանիշ:
«Ջրի որակը գնահատվում է ըստ ջրօգտագործման նպատակի: Իհարկե, մտահոգիչ բաներ շատ կան. ձկնատնտեսական նորմերն այսօր չեն բավարարում, կան գերազանցումներ: Երևանից ներքև` Հրազդան գետում, կան բիոգեն աղտոտիչներ, քանի որ Երևանի կոյուղին առանց մաքրման լցվում է գետը: Ու ամեն ամիս նախարարին հեռագիր ենք տալիս ամոնիումի իոնի, նիտրատի վերաբերյալ»,- ասում է Մինասյանը` անդրադառնալով նաև օդային ավազանի մոնիթորինգին, ըստ որի` ամենից աղտոտված օդը Ալավերդիում է և Երևանի կենտրոնում:
Մասնագետները պնդում են, սակայն, որ Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան մոնիթորինգ կատարելու համար միայն Երևանում առնվազն 14 դիտակետ պետք է գործի (ներկայիս 5-ի փոխարեն), որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 100,000 եվրո է: Գյումրում ընդամենը մեկն է, բայց առնվազն 3-ը պետք է լինի: Կապանի, Քաջարանի նման արդյունաբերական քաղաքներում ընդհանրապես չկա:«Խորհրդային տարիներին մոնիթորինգը պասիվ, վերահսկողական ճանապարհով վիճակի գնահատում էր: Այսօր շրջակա միջավայրի, մասնավորապես` ջրային միջավայրի որակի արդյունավետ կառավարման համար առաջացել է նոր ինֆորմացիոն պահանջ: 2006-ին ընդունված մոնիթորինգի նոր հայեցակարգը ներառում է ինֆորմացիայի մշակման վերլուծական դիտարկում ևս»,- նշում է Մինասյանը`հավելելով, որ 2007-2008 թթ. մոտ 190 մլն դրամ է (629 139 $) ներդրվել կառավարության կողմից` նորագույն սարքավորումներ ձեռք բերելու

http://armenianow.com/?action=viewArticle&AID=3207&CID=3075&IID=1196&lng=arm

Комментариев нет:

Отправить комментарий