пятница, 29 августа 2008 г.

ՍԵՎԱՆԸ ՄԵՐ ԱՉՔԵՐԻ ԱՌԱՋ ՀԵՌԱՆՈՒՄ Է ՄԵԶԱՆԻՑ, ԱՍՈՒՄ ԵՆ ՏԵՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ




Սևանա լճից մինչև 360 մլն խմ ջրի բացթողումների ավելացման մասին որոշումն ընդունվեց ի օգուտ մի խումբ հարուստ մարդկանց, ովքեր փրկում են իրենց քոթեջներն ու հյուրանոցները ջրի տակ մնալուց, այսպիսի կարծիք հայտնեցին գիտնականները, հասարակական կազմակերպությունների եվ տեղական համայնքների ներկայացուցիչները Գավառի Օրհուս կենտրոնումª օգոստոսի 27-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: §Լճի մակարդակն իջնում է մեր աչքի առաջ… Ամեն օր մերկանում են նորանոր տարածքներ… Մենք տեսնում ենք, որ Սևանը մեզանից հեռանում է¦,- ասում են տեղի բնակիչները: Սևանի ափին ավելի քան 450 շինություն կա, որոնց մեծ մասն ապօրինի են: Թե ինչ անել այդ շինությունների հետ հարցը ծագեց այն ժամանակ, երբ Սևանի մակարդակը սկսեց բարձրանալ: Դեռ 2003-2004թթ. ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ով այժմ զբաղեցնում է ՀՀ ԱԺ-ի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, բազմիցս հայտարարել է, որ ապօրինի շինությունների համար փոխհատուցում նախատեսված չէ, նույնիսկ եթե այդ շինությունները մնան ջրի տակ: Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԺ-ում Սևանից բացթողումների ավելացման մասին որոշման քննարկման ընթացքում Վարդան Այվազյանը կողմ քվեարկեց Սևանից 360 միլիոն խմ ծավալով ջրի բացթողման որոշմանը եվ լրագրողներին հայտարարեց, թե ովքեր բարձացնում են Սևանի ափի ապօրինի շինությունների խնդիրը, թող ուղևորվեն հոգեբուժարան: Տեղի բնակչությունը անհանգստացած է, որ իր կարծիքը ոչ լսելի չէ: §Բավական էª թաքնվեք ժողովրդի հոգսերի հետևում: Դրան արդեն ոչ ոք չի հավատում… Սևանի քաղաքապետից բացի մենքª բոլորս, դեմ ենք այդ որոշմանը եվ այդ մասին հայտարարեցինք ՀՀ բնապահպանության նախարարությունում, բայց մեզ լսող չկար… Սևանը խնդիր չունի, Սևանի հետ խնդիրներ ունեն օլիգարխները… Այդ որոշումը դավաճանություն է եվ հանցագործություն… Նրանք, ովքեր ընդունեցին այդ որոշումը, պետք է ժողովրդի առջև պատասխան տան…¦,- հայտարարեցին տեղի հասարակական կազմակերպությունների եվ գյուղական համայնքների ներկայացուցիչները: Ինգա Զարաֆյան §Էկոլուր¦ տեղեկատվական ՀԿ-ի նախագահ

Комментариев нет:

Отправить комментарий