пятница, 15 августа 2008 г.

Բնապահպանության նախարարությունը բացասական դիրքորոշում ունի Սոդքի հանքում հարստացնող •ործարանի կառուցման նախագծի նկատմամբ

ԱրմԻնֆո: Բնապահպանության նախարարությունը բացասական դիրքորոշում ունի Սոդքի հանքում Արարատի ոսկու կորզման ընկերության կողմից հարստացնող գործարանի կառուցման նախագծի նկատմամբ:

Այդ մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հաղորդել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը:

Նրա խոսքերով, գործարանի կառուցման մասին որոշումը դեռ չի ընդունվել և գտնվում է տեխնիկատնտեսական հիմնավորման քննարկման և կազմման փուլում: Նախարարի տեղակալը նշել է, որ քննարկվում է գործարանի կառուցման մի քանի տարբերակ: Հիշեցնենք, որ Արարատի GeoProMining Gold ոսկու կորզման ընկերության նոր սեփականատերերը մինչ այժմ չեն ներկայացրել Հայաստանում Սոդքի ոսկեհանքի օտագործման իրենց նախագիծը:
Ամենակարևոր և խնդրահարույց հարցը նոր հարստացնող գործարանի կառուցման վայրն է: Ավելի վաղ առաջարկվել է այն կառուցել Սևանա լճի մոտ, ինչը Էկոլոգիայի առումով լուրջ առարկություններ է առաջացրել ՀՀ կառավարության և ՙկանաչների՚ շրջանում:

Комментариев нет:

Отправить комментарий