Սեւանի ավազանում նոր ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման աջակցության հարցում Էկոլոգիական եւ գիտական կազմակերպությունների կողմից հանդիպեց դժվարությունների:
Այս մասին §Ա1+¦-ին հայտնեց §ԷկոԼուր¦ տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Ներկայումս §ԷկոԼուր¦-ը անցկացնում է Սեւանում նոր ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման դեմ ուղղված արշավ: Հիշեցնենք, որ 2007թ. §GEOPROMINING¦-ը հնդկական §Vedanta Resources¦ ընկերությունից գնեց Արարատի ոսկու արտահանման ձեռնարկությունը եւ Սոդքի ոսկու հանքի կոնցեսիան:
Տնտեսական շահերից ելնելով` ընկերությունը որոշեց արտադրությունը Արարատից տեղափոխել Սոդքª Սեւանի ավազան: Այս առաջարկը լիովին հակասում է §Սեւանի մասին¦ ՀՀ օրենքին, քանի որ այդ ձեռնարկության ողջ գործընթացը հանքանյութի մանրացումից սկսած մինչեւ պոչամբարում պուլպայի կուտակումը կուղեկցվի օդի, ջրի եւ հող` թունավոր տարրերով (մկնդեղ, ռենիում եւ այլն) աղտոտմամբ: Այդ տոքսիկ նյութերը չեն քայքայվում եվ մնում են ընդմիշտ: Ամենավտանգավոր նյութերից մեկն էլ ցիանային միացություններն են, որոնց միջոցով արտահանում են ոսկին: Փորձելով ապահովել նախագծի նկատմամբ դրական կարծիք`ընկերությունը որոշեց ՀԿ-ների եւ գիտնականների համար կազմակերպել Ճամփորդություն դեպի Ավստրալիա կամ Հարավային Աֆրիկա` այդ երկրների օրինակով ցույց տալու, որ §նույնիսկ օվկիանոսի հարեւանությամբ կարելի է կառուցել ժամանակակից տեխնոլոգիաներ ունեցող նմանատիպ ձեռնարկություններ¦: Ճամփորդությանը մասնակցել ցանկացողների կարծիքը ամբողջացրեց §Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա¦-ի նախագահ Սրբուհի Հարությունյանը: §Մեր կազմակերպությունը պատրաստ է այդ ճամփորդության համար տրամադրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասնագետներ¦, - հայտնեց նա: Նույն պարզությամբ արտահայտվեց նաեւ այդ ակցիային դեմ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: §Իրականում ընկերությունը եվ ընկերության հետեւում կանգնածները հրաշալի գիտեն, թե ինչ են անում` ե°ւ երբ ցանկանում են գերշահույթ ստանալ, ե°ւ երբ գայթակղիչ ճամփորդության միջոցով գնում են հասարակական կարծիքը¦,- ասաց նա: Ինչպես հայտնի դարձավ, գիտնականների մեծ մասը դեմ է այդ նախագծին: Նրանք պատրաստ են ավելի մանրամասնել իրենց մերժումը փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո: Ճամփորդության համար հասարակայնության կողմից պատվիրակության ձեւավորմամբ զբաղվեց Էկո Դաշինքի խորհուրդը, որը ՀՀ բնապահպանության նախարարության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանին ներկայացրեց ճամփորդության մասնակիցների ցուցակը: Այդ պահից սկսած տեղեկատվությունը լայն հասարակայնության համար փակվեց: Գաղտիությունը խախտվեց հուլիսի 25-ին` §GEOPROMINING¦-ի եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, երբ ընկերության ներկայացուցիչներ Կոբա Նակոպայան եվ Դիմիտրի Կալանդադզեն ստիպված էին բացատրություն տալ հասարակայնության ավելի լայն շրջանակի առջեւ: §Մենք ցանկանում ենք կայացնել համատեղ որոշումներ, որպեսզի Սեւանի էկոլոգիան չտուժի` ե°վ դուք, ե°վ մենք գոհ մնանք¦,- հայտնեց Կոբա Նակոպայան` հավելելով, որ ընկերությունը մտադիր է ստեղծել Սեւանի հատուկ հիմնադրամ: Կոբա Նակոպայան ընդունեց, որ եթե ձեռնարկությունը չկառուցվի Սոդքում` հանքից 40կմ հեռավորության վրա, ապա ողջ ձեռնարկության գործունեությունը կդառնա տնտեսապես անշահավետ եվ կկորցնի իր իմաստը: §Եթե մենք համաձայնության չգանք, ապա ստիպված կլինենք փակել ձեռնարկությունը¦,-ասաց նա: Նրա խոսքերի համաձայն` Արարատի գործարանը վերամշակում է պոչերում մնացած երկրորդային հումքը, որը հիմնականում արդեն սպառված է: Ձեռնարկությունը ձեռքբերման պահից սկսած կանգնած է, սակայն մոտ ժամանակներս կաշխատի, որպեսզի ծածկի վնասները: Կոբա Նակոպայան առաջարկեց դիտարկել ձեռնարկության ամենավտանգավոր հատվածը` պոչամբարը, Սեւանից հեռացնելու տարբերակը, օրինակ` կառուցել այն Գագարին գյուղի մոտակայքում: Սակայն այդ հարցը մանրամասն ուսումնասիրության կարիք ունի, քանի որ վտանգվում է տարածաշրջանի ջրահավաք ավազանը: Հասարակական կազմակերպություններից ոչ ոք համաձայնություն չտվեց Սեւանի ավազանի տարածքում ձեռանարկության կառուցմանը: Որոշ մասնակիցներ նշեցին, որ պետք չէ Սեւանը համեմատել օվկիանոսի հետ, քանի որ Սեւանը ոչ միայն Հայաստանի համար է քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար, այլ նաեւ ողջ Կովկասի համար: §Վրաստանը մեզ համար եղբայր պետություն է, որը մեզանից է վերցնում քաղցրահամ ջուրը, եվ դուք առաջինը պետք է մեզ հասկանաք¦,- ասաց հանդիպման մասնակից Քնարիկ Հովհաննիսյանը: §Սեւանը պաշտպանված է օրենքով¦ արտահայտությունը հանդիպման ժամանակ դարձավ գլխավորը: §Սեւանի մասին¦ ՀՀ օրենքի եվ նախագծի միջեւ առկա հակասությունների վերաբերյալ պարոն Նակոպայան այսպես արտահայտվեց. §Մենք ոչ մի դեպքում չենք խախտի օրենքը, մինչդեռ օրենսդրությունը կարող է փոփոխվել, քանի որ փոփոխվում են նաեւ միջազգային տենդենցները¦: Մոտ 2 ժամ տեւած քննարկման արդյունքում ընկերության ներկայացուցիչները եկան այն հետեւության, որ դեռ վաղ է ճամփորդության մասին խոսելը եվ ընդունեցին առաջարկ հանդիպել Սոդքում, որտեղ ընկերությունը կներկայացնի իր նախագծի վերաբերյալ փաստաթղթերը եվ իրական առաջարկներ կանի: Այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Լրատվամիջոցների հետ շփումներից ընկերությունը հրաժարվեց` հայտարարելով, որ չի ուզում մասնակցել §հեռուստաշոուների¦: Ընկերությունը հրաժարվեց նաեւ հրապարակել իր գործընկերների եվ ներդնողների անունները` ասելով սակայն, որ դրանք խոշոր միջազգային բանկեր են, որոնք, ինչպես եւ ընկերությունը, հոգ են տանում իրենց իմիջի մասին:
Շնորհակալություն
ОтветитьУдалитьԽնդրում եմ միայն կանաչ տառերով մի գրեք, շատ դժվար է կարդացվում, գոնե Սեւանի հարցում կարելի է կապույտով գրել:
Սեւանը պետք է շարունակել պաշտպանել:
Արտեմ