среда, 6 августа 2008 г.

Last Tree..........

Այսօր մեզանից անժամանակյա մահով հեռացավ Հայաստանի երկար դարերի բնակիչ` Հայ ժողովրդի մեծ Բարեկամ, նրա անբաժանելի մասը կազմող`

….ԱՆՏԱՌԸ
Ցավոք սրտի նրա կորուստը անդառնալի է մեզ համար:Հանգուցյալի գոյությունը վերջին տաս տարիների ընթացքում շատ էր խանգարում Հայաստանի կայացմանը, նրա տնտեսության զարգացմանը:Իհարկե հայ ժողովուրդը պետք է ըմբռնումով մոտենա այս հարցին: Չկա մեկը, որ չսիրեր հանգուցյալին և մեր սրտերում վառ կմնա նրա հիշատակը:Որոշում կայացվեց Հայաստանի

Հանրապետության թանգարանում ցուցադրել մեկ ԾԱՌ:::::::::::::

Մենք կկառուցենք ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ և տարվա մեջ մեկ օր հայ ժողովուրդը կգնա հուշահամալիր և լռությամբ կհարգի նրա ՎԱՌ հիշատակը….
.Եվ այդ ժամանակներում Հանրապետությունում բնական ծաղիկ էլ չի լինի, որպեսզի ամեն մեկը մի ծաղիկ դնի անմար կրակի մոտ, բայց դե բնականը կարելի է փոխարինել արհեստականով և ևս մի քանի աշխատատեղ կբացվի հանրապետությունում և ևս մեկը կհարստանա:

Մի խոսքով, եզրափակելով , մեկ րոպե լռությամբ ևս մեկ անգամ հարգենք ԱՆԾԱՌԻ հիշատակը և պարզապես հիշենք,ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ , ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ԲՆԱՇԽԱՐՀԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԵՋ է:

p.s. Հոգեհանգստի և հողարկավորության արարողություն տեղի չի ունենա, քանի որ հանգուցյալի ԴԻ-ն տեղափոխվել է հարևան հանրապետություններ վերամշակման համար:

Անհայտ քաղաքացի` Հ.Կ.

1 комментарий:

  1. Koch em anum ays blogi heghinaknerin mi nor hodvats batsen Seavana lchits bats toghnvogh jri qanakneri veraberyal. Ham@ndhanur es qaosi paymannerum HH karavarutyun kochvats@ pordzelu e amsi 19-in HH Azgayin joghovi artahert nistum avelatsnel Sevanits bats toghnvogh jri qanak@. Irakanum sranq mi qani tarov apahovum en irents dghyakneri apahovutyun@, qani vor shat shateri kartsiqo chen el patkeratsnum ev vstah en, vor chen mnalu ishkhanutyan ev hnaravorin chapov ijetsnum en Sevani makardak@. Bnapahpannerin koch em anum bunt anel...
    Sos Sevan!!!!!!!!

    harganqnerov, A. Tsiranyan

    ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՍԵՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՋՈՒՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշել է դիմել Ազագային ժողով` առաջարկելով օգոստոսի 19-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնել։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստին ասել է, թե քննարկվելու են Սևանա լճից ոռոգման նպատակով ավելի մեծ քանակով ջուր բաց թողնելու, ինչպես նաև երկրի հարկային ու մաքսային օրենսդրություններում մի շարք փոփոխություններ կատարելու հարցեր:

    Հուլիսի 24-ին Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել ոռոգման համար Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակությունը ներկայիս 170 մլն խորանարդ մետրից հասցնել 197 մլն խորանարդ մետրի։

    Իսկ հարկային և մաքսային ոլորտներում օրենսդրական փոփոխությունները նշված են որպես ՀՀ կառավարության 2008-2012 թթ.-ի ծրագրի գերակա ուղղություններ:
    14:05:26 - 07/08/2008
    www.lragir.am

    ОтветитьУдалить