четверг, 21 августа 2008 г.

SOS ARMENIA

Ս.թ. օգոստոսի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց հանցավոր մի որոշում, որով նախատեսվում է Սևանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնել մինչև 360 մլն. խոր. մետր (նախորդ տարիներին օրենքով սահմանված 170 մլն. խոր. մետրի փոխարեն):
Անկախ գիտնականների կարծիքով Սևանա լճից բացթողումների կրկնապատկումն անընդունելի է և վտանգավոր լճի համար: 2008թ. բնակլիմայական պայմաններն այնքան անբարենպաստ չեն եղել, որ նման նախաձեռնության անհրաժեշտություն ծագեր, իսկ ոռոգման ջրի պահանջարկի շահարկվող աճի վերաբերյալ չկան համապատասխան հիմնավորումներ:
Հերթական անգամ Հայաստանի իշխանություններն ապացուցում են իրենց ապազգային բնույթը...
Հերթական անգամ զոհաբերության սեղանին են դրվում հանրության սեփականություն հանդիսացող ռեսուրսները` հագուրդ տալով մի խումբ մարդկանց անձնական շահերին…
Հերթական անգամ իրենց ազգային ձևացնող քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունները, մասնավորապես` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դրսևորում է անսկզբունքայնություն և մորթապաշտություն ...
Սևանից ջրառի ծավալներն ավելացնելու իրական պատճառներն ակնհայտ են` իշխանությունները փորձում են ջրասույզ լինելուց փրկել մի խումբ օլիգարխների անօրինական կառույցները: Իսկ թե ինչպես և ում կողմից է օգտագործվում Սևանա լճից հավելյալ վերցված ջուրը, կասկած է հարուցում:

ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ...

Այսօր ավերվում են Սևանա լիճն ու Թեղուտի անտառները,
վաղը` կվատնվեն Հայաստանի ողջ ընդերքը և կենսառեսուրսները,
իսկ ուրանի նախատեսվող արդյունահանումը պարզապես կործանարար կդառնա երկրի համար:
20-րդ դարի սկիզբը հատկանշվեց
Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությամբ:
21-րդ դարը սկսվել է հայրենի
իշխանությունների կողմից իրականացվող սպիտակ ջարդով…

ՓՐԿԵ’ՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ…

Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:
Lռությունը համաձայնություն է:
____________________________________
Սևանի պաշտպանության նախաձեռնություն
teghut2008@gmail.comwww.bigfamily.am/eco

Комментариев нет:

Отправить комментарий