вторник, 16 сентября 2008 г.

Հարվածներ բնությանը

Բնության հատուկ պահպանվող տարածքներից երեքի համար այս տարին հոբելյանական է.
1958թ. հիմնադրվեցին §Դիլիջան¦, §Խոսրովի անտառ¦ եւ §Շիկահող¦ արգելոցները, վերջինս 2002թ. փոխեց իր կարգավիճակը` վերածվելով ազգային պարկի:
Հոբելյանական` 50-րդ տարեդարձի առթիվ էլ բնապահպանության նախարարությունը երեկ §Անի¦ հյուրանոցում միջոցառում էր կազմակերպել: Ինչպես եւ հարիր է նման տարեդարձներին, փողկապավոր պաշտոնյաների, քաղցր հյուրասիրության, պարգեւատրումների եւ բնության հանդեպ անսահման սիրո մասին հավաստիացումների պակաս չզգացվեց:
Քանի որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը եւս ներկա էր հանդիսավոր արարողությանը եւ ասում էր, որ մեր սերունդներին այնպիսի ժառանգություն պետք է թողնենք, որ նրանք չկաշկանդվեն էկոլոգիական խնդիրներով, հետաքրքրվեցինք, թե հանքարդյունաբերությունը եւ զբոսաշրջությունը միաժամանակ գերակա ճյուղ ճանաչած կառավարությունն ինչպես է պատկերացնում այս գործընթացը:
§Իսկ դուք գիտե±ք զարգացած մի երկիր, որտեղ տուրիզմը զարգացած է, որ չլինի հանքարդյունաբերություն¦,- հարցին հարցով պատասխանեց վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, որին, չգիտես ինչու, թվում է, թե Հայաստանը զարգացած երկիր է եւ զարգացած երկրներում էլ հանքարդյունաբերությունը գերակա ճյուղ է:
§Բայց մեզ մոտ հանքարդյունաբերության հետեւանքներն են աղետալի¦,- մեր դիտարկմանն էլ ի պատասխան պարոն Սարգսյանն ասաց. §Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ հանքարդյունաբերությունը այնպես կազմակերպվի, որպեսզի հետեւանքները չլինեն աղետալի, որպեսզի մարդիկ չնկատեն դա, իսկ դա հնարավոր է¦: Վարչապետի համոզմամբ, կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր անում է, եւ կայուն զարգացման հայեցակարգն էլ, որը ենթադրում է տնտեսական աճի եւ էկոլոգիական խնդիրների ներդաշնակություն, դրա վառ ապացույցն է:
Անկեղծ ասած, մինչ այժմ նման միտում Հայաստանում դեռ չի երեւում: Ինչ վերաբերում է բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ պետության ուշադրությանը, ապա որոշակի աշխատանքներ, իհարկե, արվել են, թեկուզ կառավարման պլանների հաստատումը, սակայն դժվար է հավատալ, որ այս տարածքներում նորմալ վերահսկողություն է կատարվում, երբ, օրինակ, §Սեւան¦ ազգային պարկում կտրված, վարձակալության տրված եւ կենցաղային աղբով լցված ափեր ես տեսնում:
§Թռչնասերների կենտրոն¦ հ/կ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, որը թռչնաշխարհի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու նպատակով հաճախ է լինում Սեւանում, այստեղ տիրող իրավիճակը բնութագրում է մեկ բառով` բարձիթողի:
Բնապահպանի դիտարկմամբ, Սեւանում համարյա չեն կատարվում ջրածածկ լինող տարածքների մաքրում, պլաստմասե շշերի առատության մասին խոսելն էլ ավելորդ է:
§Վերջերս Վարդենիսի շրջանում, այսիքն` ազգային պարկի տարածքում, ասֆալտի գործարան տեսանք, իսկ §Սեւանի մասին¦ օրենքով այստեղ արգելվում է տնտեսական գործունեություն ծավալելը¦,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Ադամյանը:
Եթե §Սեւան¦ ազգային պարկում ափերի մաքրության խնդիրն է հիմնականում առաջնային, ապա §Դիլիջան¦ ազգային պարկի եւ §Խոսրովի անտառ¦ արգելոցի դեպքերում բնապահպաններին մտահոգում է վարձակալությունների հարցը:
Քանի որ §Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին¦ օրենքը բավական ընդհանուր սահմանում է տալիս արգելավայրերի պահպանության ռեժիմի վերաբերյալ, ստացվում է, որ §էկոտուրիզմ¦ զարգացնելու նպատակով շինարարություն ծավալելու լավ նախապայմաններ են ստեղծվում:
§Հանուն մարդկային կայուն զարգացման¦ հկ-ի նախագահ Կարինե Դանիելյանին անհանգստացնում է այն, որ արգելոցի տարածքից արգելավայրեր են ստեղծվում, այսինքն` պահպանության թույլ ռեժիմներ են սահմանվում:
§Մասնագետները մեծ անհանգստություն ունեն հատկապես §Խոսրովի արգելոցի¦ հետ, կտոր-կտոր Խոսրովից հատվածները վերցնում են, կարգավիճակ են փոխում, ինչ-որ բաներ են կառուցվում¦,- նկատում է տիկին Դանիելյանը:
Ի տարբերություն §Խոսրովի անտառ¦ արգելոցի, §Դիլիջան¦ ազգային պարկի տարածքի վերաբերյալ, սակայն, բնապահպաններից տարբեր կարծիքներ կարելի է լսել: Կան տեսակետներ, որ օրինակ, Պարզ լիճը օգտվել է վարձակալությունից, քանի որ հիմա պարբերաբար մաքրվում է, ոմանք էլ պնդում են, որ այն, ինչ Պարզ լճի տարածքում է կատարվում, հեռու է էկոտուրիզմ կոչվելուց: Նշենք, որ 2006թ. Պարզ լիճը 25 տարի ժամկետով տրված է §Օպելա¦ ընկերությանը, որը, ըստ, մեր ունեցած տեղեկությունների, պատկանում է Հայրապետյան եղբայրներին:
Բավական վաղուց շրջանառվում են նաեւ խոսակցություններ §Դիլիջան¦ ազգային պարկի մեկ այլ լճի` Գոշի վարձակալության տալու մասին: §Հայքի¦ հետ զրույցում, սակայն, §Դիլիջան¦ ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը հերքեց այս տեղեկությունները. §Գոշ լճի վարձակալության մասին խոսակցություններն ավելորդ են, որովհետեւ Գոշ լճում վարձակալություն չկա¦: Իսկ առաջիկայում հիմնավո±ր կլինեն արդյոք նման խոսակցությունները. այս հարցին պարոն Դավթյանը պատասխանեց.
§Հնարավոր է, դա նույնպես ռեկրեացիոն գոտում է, եւ չի բացառվում, որ հետագայում որեւէ մեկը ցանկություն հայտնի կամ ինքը` ազգային պարկը, կտա վարձակալության, բայց քանի որ այսօր §Դիլիջան¦ ազգային պարկն ունի հնարավորություն իր ուժերով մաքրի եւ բարեկարգի, առաջիկայում նմանատիպ խոսակցություններ լինել չեն կարող¦:

ԱՆԱՀԻՏ ՓԻԼՈՍՅԱՆ
.2008թ.

Комментариев нет:

Отправить комментарий