вторник, 9 сентября 2008 г.

HUG A TREE~

Ուրբաթ երեկոյան մի խումբ երիտասարդներ Երեւանի կենտրոնական փողոցներում մաքրում էին ծառերի շրջակայքը, ապա... գրկում ծառերը£ §Գրկիր ծառ¦ ակցիան նորույթ էր ոչ միայն անցորդների համար, այլեւ` ակցիայի մասնակիցներից շատերի:

Նրանք վստահ են, որ բնությունը նախ պետք է մաքուր պահել, ապա նաեւ սեր ու ջերմություն փոխանցել բույսերին:


Անին բնապահպանական ակցիաների շատ է մասնակցել, բայց ծառ առաջին անգամ էր գրկում:


Ինձ մանկուց են ասել, որ չի կարելի աղտոտել, ու ես գերադասում եմ աղբը ձեռքումս պահած կիլոմետրեր քայլել, քան այն թափել փողոցում: Երբ իմացա, որ այսպիսի հետաքրքիր բան է նախատեսվում` մաքրել ծառերի շրջակայքը ու ծառ գրկել, որոշեցի գալ:


Իսկ ինչու? միայն ծառ, կարելի է նաեւ ծաղիկներ գրկել, միայն թե հարկավոր է դա նուրբ անել, որ չվնասեք¦,-խորհուրդ տվեց նա: Վարդանը, ով միջոցառման նախաձեռնողներից է, նկատեց, որ մարդիկ աղբը հենց մայթերին, ծառերի շուրջն են նետում. Այդպիսով մարդիկ խանգարում են ծառերի նորմալ աճին: Մի?թե այդքան դժվար է աղբը հասցնել մինչեւ աղբաման¦:

Հելենն էլ, ծառերը ոչ միայն գրկում էր, այլեւ համբուրում: Կատակով նշում էր, որ բարակ ծառ գրկելն ավելի հեշտ է. Հաստաբուն ծառ գրկելիս այնպիսի զգացողություն է, որ ոչ թե դու ես իրեն գրկում, այլ ինքը քեզ¦:

Ծառ գրկելը նույնն է, թե ընկերոջդ գրկես¦,-նշեց մեկ այլ մասնակից` Տաթեւիկը:


Իսկ Արմանը, ով էկոլոգ է մասնագիտությամբ, բացատրեց, որ ծառ գրկելը նույնիսկ օգտակար է:

Երբ ծառ ես գրկում, այն կլանում է ողջ բացասական էներգիան եւ քեզ դրական լիցքեր տալիս: Հենց բնության մեջ եմ լինում, անպայման ծառեր եմ գրկում:

Առհասարակ բնության հետ ձուլվելը հրաշալի է¦,-ասաց նա: Հավաքված 10-15 երիտասարդները Ավ. Իսահակյանի արձանի մոտից քայլեցին դեպի Նալբանդյանի փողոց, ապա` Սայաթ-Նովայով դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Զարմացած անցորդներից քչերն էին հետաքրքրվում, թե ինչու են երիտասարդները ծառ գրկում:


Բայց մի ոստիկան, ճշտելով, թե ինչ նախաձեռնություն է, ասաց. Լավ է, որ երիտասարդները կուսակցական չեն ու զբաղվում են իրենց քաղաքի մաքրությամբ¦ Իսկ հարցին, թե ինքը ծառ գրկած կա, պատասխանեց` սիրուն աղջիկ լիներ, կգրկեի: Երիտասարդներին միացել էր նաեւ Լոս Անջելեսում ապրող Ադրիադեն.


Նա զարմացել էր, որ փողոցներն այդքան կեղտոտ են, եւ մարդիկ ամեն տեղ աղբ են նետում£:

Մեզ մոտ էլ են կազմակերպվում նման ակցիաներ, ասենք` պաշտպանենք այս կամ այն անտառը: Բայց էնտեղ մարդիկ գիտեն, որ եթե նույնիսկ ծխախոտի մեկ գլանակ գետնին նետեն, կտուգանվեն մոտ 1000 դոլարի չափով ու շատ զգույշ են¦,- պատմեց Ադրիադեն` առաջարկելով Հայաստանում եւս տուգանել շրջապատը աղտոտողներին:

http://media.am/students/text.asp?n=173

Комментариев нет:

Отправить комментарий