2007թ. նոյեմբերի 29-ին ձեւավորվեց «Ալավերդու առողջապահական կենտրոն» ՓԲԸ-ն: Նույն տարվա օգոտոսին ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը խոստացան 100 մլն դրամի ներդրում` 2008 թ. կենտրոնի շենքի կապիտալ վերանորոգման, այն որակյալ մասնագետներով ու նոր սարքավորումներով ապահովելու համար: Խոստումներն առայսօր չեն կատարվել:
Թումանյանի տարածաշրջանի 30 համայնքների շուրջ 35 հազար եւ Ալավերդի քաղաքի 20 հազար բնակչության առողջապահական սպասարկումը կազմակերպվում է 60-70-ական թվականների հնացած բժշկական սարքավորումներով, անբարեկարգ շենքային պայմաններում: Իսկ Ալավերդին էկոլոգիական թեժ գոտի է: Ալավերդիում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պղնձաձուլական գործարանի արտանետումները, պաշտոնական տվյալներով, 12 անգամ (երբեմն ավելի) գերազանցում են սահմանված նորման, որն էապես ազդում է բնակչության առողջության վրա: 2007թ. Ալավերդիում պոլիկլինիկա են այցելել 2000-ից ավելի սրտանոթային հիվանդներ:
Ըստ ՀՀ առողջապահության նախարության 2007 թ. տվյալների` կենտրոնի պոլիկլինիկայում հաշվառված են շուրջ 450 չարորակ ուռուցքային հիվանդներ: Թվում է` ստեղծված իրավիճակում բնակչության առողջության վերականգնման եւ պահպանման գործում որոշակի պարտավորվածություն պետք է ունենա «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը: Մինչդեռ ընկերությունը պղնձաձուլական գործարանի վերագործարկման օրվանից առ այսօր ալավերդցիների առողջության պահպանման նպատակով որեւէ լումա չի ներդրել Ալավերդու հիվանդանոցում: Նման հարցադրումների հաջորդ օրերին Վալերի Մեջլումյանը սովորաբար հրապարակայնորեն հայտարարում է, թե շուտով փակելու է պղնձաձուլական գործարանը, կամ էլ հիշեցնում է շրջակա միջավայրն աղտոտելու համար իր ընկերության կողմից ՀՀ կառավարությանը վճարվող բնապահպանական վճարները, որից մասհանումներ են կատարվում նաեւ Ալավերդու համայնքային բյուջեին: Թե այդ մասհանումներից առողջապահական կենտրոնին գումարներ հատկացվու՞մ են, թե՞ ոչ, պրն Մեջլումյանն իր խնդիրը չի համարում: Ի դեպ, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը ձեւական մոտեցումներ է ցուցաբերում նաեւ պղնձաձուլական գործարանի աշխատողների ամենամյա պրոֆիլակտիկ բժշկական քննության նկատմամբ: «Ի՞նչ նպատակ ունեն այդ քննությունները, երբ դրա արդյունքում ընկերության աշխատողների մոտ հայտնաբերված արտադրության հետեւանքով առաջացած հիվանդությունները կանխելու համար ընկերության կողմից բժշկական միջոցառումներ չեն կազմակերպվում»,- ասում է Ալավերդու բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Հասմիկ Մարանյանը: Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը նույնպես առողջապահական կենտրոնի նկատմամբ պարտավորության զգացում չունի` պատճառաբանելով, թե այն Լոռու մարզպետարանի ենթակայության հիմնարկություն է, եւ անտեսելով, որ խնդիրը վերաբերում է իր ղեկավարած քաղաքի բնակիչներին: Նշենք, որ Արթուր Նալբանդյանը ՀՀ կառավարության կողմից բնապահպանական մասհանումների առողջապահական ծրագրով Ալավերդու քաղաքապետարանին 2008 թ. հատկացված շուրջ 28 մլն դրամ սուբվենցիայից, որը նպատակային ծախսում է, չի կարողացել ապահովել 12 մլն դրամի նպատակային ծախսումը եւ այն նպատակաուղղել է ճանապարհների փոսալցումներին: Մինչդեռ Ալավերդու առողջապահական կենտրոնը զուրկ է տարրական պայմաններից ու կենսական սարքավորումներից: Բնակչությունն առողջության հետ կապված խնդիրները լուծելու համար կրկնակի ծախսեր կատարելով` ստիպված մեկնում է մարզկենտրոն կամ մայրաքաղաք: Իսկ դա նշանակում է նաեւ անգործության մատնել Ալավերդու առողջապահական կենտրոնը, զրկել նրան պետպատվերի շրջանակներում ստացվող գումարներից: «Իր ձեւավորման ժամանակ կենտրոնը ժառանգել է 42 մլն դրամ կրեդիտորական պարտք, որից 36 մլն դրամը Ալավերդու հիվանդանոցի, շուրջ 6,2 մլն դրամը միաձուլված ծննդատան պարտքն է եղել: Այսօրվա դրությամբ պարտքը կազմում է 16,5մլն դրամ, որից 2,5 մլն դրամը նախկին տարիներից գոյացած սոցվճարների տույժերն են, 14մլն դրամը Լոռու մարզի առողջապահական հիմնարկներից, 2008 թ. ետ վերադարձնելու պայմանով, 2007-ին մեր ստացած կարճաժամկետ փոխառություններն են, որոնք այսօր մենք ի վիճակի չենք ետ վերադարձնել: Դրա համար մենք Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին գրությամբ խնդրել ենք պարտավորվածության ժամկետը երկարացնել: Մեր խնդրանքը բավարարվել է, այն երկարաձգվել է մինչեւ 2010 թ.»,- պարզաբանեց Առողջապահական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը: Այդուհանդերձ, Ստեփան Մոսինյանին հաջողվել է լուծել կենտրոնի աշխատողների աշխատավաձի ամսեամիս վճարման խնդիրը: Ասենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Ալավերդիում անլուծելի հիմնախնդիր էր Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության եւ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի գիտությամբ հիվանդանոցի 70-ից ավելի աշխատողների 5 տարիների յուրացված աշխատավարձի վճարման խնդիրը, որի արդյունքում հիվանդանոցից հեռացան բազմաթիվ մասնագետներ: Ստեփան Մոսինյանի կողմից աշխատանքներ են կատարվել նաեւ բժիշկների աշխատավարձի բարձրացման ուղղությամբ: Առողջապահական կենտրոնի շենքի վերանորոգման մասին Ս. Մոսինյանը հայտնեց. «Ճիշտ է, կենտրոնի առողջացման ծրագրի շրջանակներում բավականին միջոցառումներ մշակվեցին, ըստ դրա` ՀՀ կառավարությանն առընթեր Սոցհիմնադրամից 100 մլն դրամ էր հատկացվելու կենտրոնի տանիքը, լուսամուտները եւ դռները վերանորոգելու համար, սակայն մինչեւ օրս մեզ ոչինչ չի հատկացվել, տեղեկություններ ունենք, որ այն կհատկացվի 2009 թ. պետբյուջեից»: Տնօրենին լրջորեն մտահոգում է դարձել շուրջ 70 տարիներ չվերանորոգված, վթարային վիճակում գտնվող կենտրոնի շենքի կոյուղու եւ ջրագծերի ներքին ցանցը: Առողջապահական կենտրոնը բժշկական նորագույն սարքավորումներով ապահովելու առնչությամբ Ս. Մոսինյանը տեղեկացրեց. «Կենտրոնացված գնումներով 2007 թ. մենք ՀՀ առողջապահության նախարարությունից ստացանք որոշ սարքավորումներ, այդ թվում` արհեստական շնչառության ապարատ, բժշկական գործիքների հավաքածու, ցենտրիֆուգ, որոշ սարքավորումներ են նախատեսված նաեւ 2008-ին, որը մենք դեռ չենք ստացել»: Սակայն Կենտրոնի պոլիկլինիկայի սրտաբան Քնարիկ Խաչատրյանը եւ հիվանդանոցի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Հասմիկ Մարանյանը, մասնավորապես ինֆարկտով հիվանդների ախտորոշման եւ բուժման գործում, կարեւորեցին էխո- կարդիոգրաֆ ապարատը, որը տարիներ շարունակ Ալավերդու հիվանդանոցի բժիշկների համար երազանք է եղել: «Այդ ապարատի օգտագործման մասնագետը մենք ունենք: Այն ձեռք բերելու համար մենք դիմել ենք Լոռու մարզպետարան եւ ՀՀ առողջապահության նախարարություն: Երբ 2007 թ. օգոստոս ամսին նախարար պրն Քուշկյանը այցելել էր հիվանդանոց, մեզ խոստացավ այդ սարքավորումը: Ես գրավոր էլ եմ դիմել իրեն, հիմա 2008 թ. դեռ չի ավարտվել, հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ այդ սարքավորումը մենք կստանանք»,- ասաց Ստեփան Մոսինյանը:
http://www.hetq.am/arm/society/8486/

Комментариев нет:
Отправить комментарий