среда, 1 октября 2008 г.

Այսօր

լրագրողներին է հանդիպել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Հանդիպումը տարածքային կառավարման նախարարության նախաձեռնած շարքից հերթականն էր` ՏԻՄ ղեկավարներին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հասանելի դարձնելու նպատակով: Հանդիպման առանցքը մարզային զարգացման եռամյա առաջին ծրագրի ավարտն ու երկրորդի մեկնարկն էր: Ի դեպ, դրա մի բաժինը նվիրված է բնապահպանական խնդիրներին: Իջեւանի բնության եզակի պահպանված տարածքներից է քաղաքի բուսաբանական այգին: Այսօր, սակայն, այն եւս խնամքի եւ հոգատարության կարիք ունի:Փոքր տարածքի վրա կատարված տնկարկները այգու վերակենդանացման հույս են ներշնչում, բայց ընդհանուր պատկերը վկայում է, որ լավագույն օրերն այնքան էլ մոտ չեն: Իջեւանի բուսաբանական այգին այսօր մարզի բնության վիճակի խոսուն համադրությունն է: Մարզային զարգացման ծրագրերում անտառվերականգնումն առաջնայիններից է, սակայն, դրան զուգահեռ, սոցիալապես անապահով բնակչության համար անտառը մնում է ապրուստի եւ հատկապես` ջերմության միակ միջոցը:-Ձմեռը գազ ենք վառում, բայց այդքան փող չենք կարող տալ, որ ապրենք: Ուզած-չուզած պետք է հետը փայտ վառենք: Ի±նչ պիտի անենք, պիտի գնանք անտառից փայտ բերենք, վառենք,-Իջեւանի բնակիչ:-Անտառը վերջացել է: Էլ կտրելու բան չկա:Մարզի 62 բնակավայրերից 20-ը դեռեւս գազաֆիկացված չեն, հետեւաբար` դրանց բնակիչների համար անտառից բերված վառելափայտն առայժմ այլընտրանք չունի:Արմեն Ղուլարյան, Տավուշի մարզպետ.-Գրանցված դեպքեր, իհարկե, կան ե’ւ բնապահպանական տեսչության, ե’ւ ոստիկանության, ե’ւ մեր համայնքային ու մարզային կառույցների այցերի շնորհիվ մենք կարողանում ենք բացահայտել: Բայց դրանք անհամեմատ քիչ են:Տավուշի զարգացման ուղղություններից է նաեւ զբոսաշրջությունը: Տարածքի բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ենթակառուցվածքները` ոչ: Աղբահանության մակարդակով մարզը չի տարբերվում հանրապետության այլ տարածքներից: Այստեղ եւս գետերը բնական աղբատարներ են համարվում:-Որտեղ ես ապրում եմ, 20 տարի կլինի, մի աղբի մեքենա չենք տեսել, բայց որ գնում ես քաղսովետ, մի թուղթ ես ուզում, ասում են` փողը տուր, աղբահանության փողը վերցնում են, -Իջեւանի բնակիչ:Ի դեպ, աղբահանությունը մարզային բյուջեում բավական հեղինակավոր տեղ է զբաղեցնում: Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ 2003 թ-ից մարզում անցկացվում է աղբահանության կառավարման 84.000 ֆունտ սթերլինգ արժողությամբ ծրագիրը: Մարզպետ Արմեն Ղուլարյանի համոզմամբ, այդ գումարները ծառայել են նպատակին հատկապես քաղաքային համայնքներում:Արմեն Ղուլարյան.-Անցած տարի ե’ւ Իջեւանը ե’ւ Դիլիջանը, ե’ւ Նոյեմբերյանը ձեռք են բերել մեկական աղբահավաք մեքենա` փողոցները մաքրող: Այս տարի եւս ձեռք են բերելու: Ծրագրերը իրականացվում են:Այդուհանդերձ, միայն մարզկենտրոն Իջեւանում, ոչ պաշտոնական հաշվարկներով, օրական շուրջ 40 խմ աղբ է կուտակվում, իսկ թե որքան է լցվում գետը` հաշվարկներ չկան: Փոխարենը, մարզի գետերում վերջին շրջանում կտրուկ ավելացել է ծանր մետաղների եւ քիմիական վտանգավոր նյութերի քանակը:
Նելլի Դանիելյան
§Երկիր մեդիա¦
TV, 30.09.08

Комментариев нет:

Отправить комментарий