понедельник, 6 октября 2008 г.

Հայաստանի արգելոցներ և ազգային պարկեր (պահպանվող տարածքներ)ԾՐԱԳԻՐ / ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ



ԲՀՀ Հայաստան – Մարիոթ համատեղ քարոզարշավ



հոկտեմբեր 2008թ.



Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը Արմենիա Մարիոթ հյուրանոցի հետ ավանդական գործընկերության շրջանակներում համատեղ իրականացնում են հերթական մի քարոզարշավ:




Քարոզարշավը, որն ուղղված է բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) մասին հանրային իրազեկության բարձրացմանը, կսկսվի հոկտեմբերին և կշարունակվի մեկ ամիս Մարիոթ հուրանոցում:




Կարևորելով ԲՀՊՏ-ների դերն ու նշանակությունը, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի լրացել է Խոսրովի անտառ և Շիկահողի արգելոցների, ինչպես նաև Դիլիջան ազգային պարկի ստեղծման 50 տարին WWF հայաստանյան մասնաճյուղը նպատակ ունի մեկ ամսվա ընթացքում իրականացնել է տարբեր միջոցառումներ:
Քարոզարշավի նպատակն է` առավելագույնս իրազեկել հանրության լայն զանգվածներին ԲՀՊՏ-ների անհրաժեշտության, օգտավետության և կարևորության մասին: Հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու մասնավոր հատվածը:
ԲՀՀ-ն ձգտում է բարձրացնել բնապահպանական իրազեկությունը` աշխատելով բիզնեսի ոլորտում ստեղծել բնապահպանության առումով ավելի պատասխանատու մոտեցումներ` միաժամանակ ապահովելով տնտեսական արդյունավետության աճը:
Ղեկավարվելով §Այն ինչ լավ է մեր մոլորակի համար, լավ է նաև բիզնեսի համար¦ սկզբունքով` ԲՀՀ Հայաստանը պատրաստ է համագործակցել այն բիզնես ընկերությունների հետ որոնք ցանկանում են դառնալ ԲՀՀ-ի գործընկեր` աջակցելով ԲՀՊՏ-ների հզորացմանը:
ԲՀՀ Հայաստանը պատրաստ է գործարարներին առաջարկել համագործակցության անհատական ծրագրեր յուրաքանչյուր առանձին դեպքի համար:

Ինչպե±ս կարող է մասնավոր հատվածը մասնակցել §Հայաստանի արգելոցներ ու ազգային պարկեր¦ ծրագրում

Այս ծրագրի նպատակն է էլ ավելի արդյունավետ համակարգել և ուղղորդել բոլոր այն աշխատանքները, որոնք նպաստում են Հայաստանում ԲՀՊՏ-ների ցանցի բարելավմանը: ԲՀՀ Հայաստանը նպատակ ունի հանդես գալ կոչով ուղղված բիզնեսին և քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև հայտարարել կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական կրթության և էկոտուրիզմի զարգացման ծրագրերի/դրամաշնորհների մրցույթ` նախապես նշելով գերակա ուղղությունները:
Սույն ծրագրերը կֆինանսավորվեն բացառապես բիզնեսի կողմից և կհամակարգվեն WWF հայաստանյան գրասենյակի կողմից: Տվյալ դեպքում WWF հայաստանյան գրասենյակը հանդես է գալիս միջնորդի դերում մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության միջև` միավորելու նրանց ջանքերը կենսաբանական բազմազանության պահպանության գործում:
Այս մրցույթում կարող են մասնակցել ԲՀՊՏ-ները, ՀԿ-ները, երիտասարդական և այլ բնապահպանական շարժումներն ու կազմակերպությունները: Բիզնեսի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները դրամաշնորհառուներին կբաշխվեն մրցույթային սկզբունքով: Հաղթողները հետագայում դոնորներին կներկայացնեն տեխնիկական ու ֆինանսական հաշվետվություններ:
Հոկտեմբեր ամսվա ընթացքում կայանալիք միջոցառումները Արմենիա Մարիոթ հյուրանոցում

1) ԲՀՀ-Մարիոթ համատեղ մամլո ասուլիս Հոկտեմբերի 3-ին, ժ. 11:00-ին (§Աշոտ Երկաթ¦ սրահ, 1-ին հարկ) կկայանա համատեղ ԲՀՀ-Մարիոթ մամլո ասուլիս, որի ժամանակ կազդարարվի քարոզարշավի մեկնարկը:

2) Դրամահավաք միջոցառումներ Մարիոթ հյուրանոցում Մեկ ամսվա ընթացքում հյուրանոցի հյուրերը, ինչպես նաև այլ ցանկացողները հնարավորություն կունենան հանգանակություն կատարել հյուրանոցի նախասրահում տեղադրված համապատասխան արկղում, ինչպես նաև հյուրանոցի նապասրահում կազմակերպվելու է ԲՀՀ ցուցահանդես-վաճառք: Ամսվա վերջում հավաքված ողջ հասույթը կօգտագործվի ԲՀՊՏ-ների մասին իրազեկության բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև նրանց տեխնիկական վերազինմանը:

3) Պանդայի երեկոները Մարիոթ հյուրանոցի §Վիենա¦ սրճարանում Պահպանվող տարածքների ու կենսաբազմազանության մասին ֆիլմերի ցուցադրում: Մուտքը` անվճար:

- ֆիլմ առաջին /հոկտեմբերի 18, շաբաթ, ժ. 19:00-ին /- ֆիլմ երկրորդ /հոկտեմբերի 25, շաբաթ, ժ. 19:00-ին /

Комментариев нет:

Отправить комментарий