четверг, 9 октября 2008 г.

ՎԵՐՋ ՇՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՆ~~~

Հարգելի կենդանասերներ

Փողոցային կենդանիների վիճակը գնալով ավելի է վատանում Հայաստանում: Տեղի է ունենում անխնա սպանդ:Քաղաքակիրթ երկրներում վաղուց արդեն դադարել է գործել սպանդի մեթոդը: Անգամ Թուրքիան է դադարեցրել 2002 թվականին:

Մնացել է չորս երկիր, որտեղ դեռ գործում է սպանդի մեթոդը, որից մեկը Հայաստանն է:Սակայն արդեն ունեցած 20 տարվա փորձը ցույց է տալիս, որ սպանդը հարցի լուծում չէ: 20 տարի է կրակում են, բայց չեն կարողանում վերացնել փողոցային կենդանիներին:

Իսկ արդյո?ք պետք է վերացնել նրանց: Հատկապես երբ խոսքը վերաբերվում է Երևանի նման “աղբանոց” քաղաքին: պատկերացրեք քաղաքը առանց փողոցային շների և կատուների… աղբերի շուրջ վխտում են առնետները:

Ուզում եմ նշել, որ փողոցային շների և կատուների սպանդը հերթական հայկական բիզնես է, որը այդպես էլ չի դադարի, եթե մենք չփորձենք որևէ բան ձեռնարկել:Առաջարկում ենք այլընտրանքային տարբերակ լուծելու փողոցային կենդանիների քանակի կարգավորման հարցը:

Այդ տարբերակը ստերիլիզացիան է: Սակայն միայն ստերիլիզացիան դեռ բավական չէ, քանի որ կրակում են նաև ստերիլիզացված կենդանիներին: Անհրաժեշտ է մտածել նաև ստերիլիզացնելուց հետո կենդանիներին բնակեցնելու մասին, ինչի մասին արդեն մտածել է Լալա Պողոսյանը:

Նա առաջարկում է մի հետաքրքիր ծրագիր, որին շատ ցանկալի է կենդանասերների հասարակության մասնակցությունը:

Ծրագիրը կայանում է հետևյալում.Ստերիլիզացնելուց հետո կենդանիներին վերադարձնել այն բակը, որտեղից նա վերցվել է և բակի բնակիչները /բակի ամենակենդանասեր որևէ անդամի գլխավորությամբ/ պահում են այդ կենդանուն:

Այդպիսով ամեն բակում կլինեն փոքրիկ կացարանների, որտեղ կապրեն 2-3 կենդանի:Կենդանիների հետ լավ հարաբերությունները մեր երեխաների լավ ապագայի ամենամեծ գաղտնիքն է:

Ծրագրով հետաքրքրվողներին խնդրում եմ անպայման անձագանքել, քանի որ ծրագիրը մշակման պրոցեսի մեջ է և ձեր առաջարկություններն ու թարմ մտքերը կարող են շատ օգտակար լինել:

Սպասում ենք ձեր արձագանքներինAnimalsOfArmenia@gmail.com

Комментариев нет:

Отправить комментарий