воскресенье, 12 октября 2008 г.

Բնապահպանական Երթ

Այսօր երեկոյան Երեւանի կենտրոնական փողոցներով զբոսնող քաղաքացիներն անակնկալի էին գալիս, երբ ռիկշա հեծանիվի ուղեորները բարձրախոսով կոչ էին անում փրկել Թեղուտի անտառը:


Բնապահպանական երթը, որն արգելվել էր քաղաքապետարանի կողմից, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: Երթի սկզբում ոստիկանները Օպերայի հարեւանությամբ փակեցին բնապահպանների ճանապարհը, սակայն րոպեներ անց չխոչընդոտեցին երթին` խնդրելով միայն չանցնել Թումանյան փողոցով:

՚Ի՞նչ հիմքով եք մեզ արգելում մտնել Թումանյան փողոցՙ,- հարցրեցին երթի կազմակերպիչները,



՚Չենք արգելում, խնդրում ենքՙ,- պարզաբանեցին ոստիկանները:



՚Դուք խնդրում եք, մենք էլ մերժում ենք Ձեր խնդրանքըՙ,- պատասխանեց ԱԺ ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, եւ երթը շարունակվեց:

Երթին մասնակցում էին Թեղուտի անտառի փրկության համար պայքարող երիտասարդները, ՚Թրանսփարենսի ինտերնեշնլ-Հայաստանՙ հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցները, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ այլ բնասեր քաղաքացիներ:

Բնապահպանները մտահոգված են ոչ միայն Թեղուտի անտառի հատմամբ, Սեւանի ջրի նվազեցմամբ, այլեւ Խոսրովի արգելոցի ծառահատմամբ եւ Երեւանի մաքրությամբ:

Երթի ամենափոքրիկ մասնակիցը 4-ամյա Դավիթն էր, ով ձեռքին պաստառ ուներ ՚Մենք 99-ն ենքՙ գրությամբ:


Փոքրիկն այդ պաստառով ոստիկաններին հիշեցնում էր, որ իրենց թիվը 100-ը չի գերազանցում, եւ երթը ոչ զանգվածային է:

Նշենք, որ երթի ընթացքում նաեւ հնչում էր ՚Մաքուր Երեւանՙ կոչը: Հիշեցնենք, որ այս տարի քաղաքապետարանը Երեւանի մաքրության եռամսյակ էր հայտարարել հենց այս կոչով:


Այդ դեպքում ինչու՞ է քաղաքապետարանը արգելում Երեւանի մաքրություն քարոզող երթը:

՚Ա1+ՙ-ի այս դիտարկմանը երթի կազմակերպիչներից մեկը Սոնա Այվազյանը նշեց, թե մեր իշխանությունները վախենում են ցանկացած քաղաքացիական ակտիվությունից, իսկ մեկ այլ կազմակերպիչ` Հրայր Սավզյանն էլ ավելացրեց.

՚Քաղաքապետարանը գիտի, որ մենք Թեղուտի անտառի փրկության համար ենք պայքարում եւ մեղադրում ենք իշխանությանը այն ոչնչացնելու համար, այդ պատճառով էլ մեր ակցիաները արգելում ենՙ:

Երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում, որտեղ բնապահպանները գրկախառնվեցին ի նշան միմյանց նկատմամաբ սիրո եւ ջերմ վերաբերմունքի:

Комментариев нет:

Отправить комментарий