четверг, 30 октября 2008 г.

Էլ ո՞վ է պահպանելու վայրի բնությունը

XNDRUM EM ARDZAGANQEQ~~
CHEM UZUM HAVATAL VOR CHISHT E U HAMAPATASXANUM E IRAKANUTYANE~~XNDRUM EM OGNEQ KOXMNOROSHVEL

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի մուտքի մոտ` Գառնի գյուղի մոտակայքում, կառուցվում է տեղեկատվական կենտրոն, որը նախատեսված է արգելոցում զբոսաշրջային այցեր կազմակերպելու համար:

Այդ կենտրոնը կառուցվում է «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայկական մասնաճյուղի ֆինանսավորմամբ:
Շինության արտաքին պատերը շատ նման են Գառնու ձորում սյունաձեւ բազալտե քարերի շերտերին, որոնք անցած տարի տարբեր պաշտոնյաների պատվերով անխնա ջարդվում էին` շինարարությունում օգտագործելու համար: Այդ քարերից էին անցած տարի, ըստ մամուլի հրապարակումների, Արտաշատում կառուցվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի սեփական «Սուրբ Հովհաննես» եկեղեցին եւ առանձնատան պատերը: Այդ սյուներով Գառնիում իր առանձնատունն է կառուցել նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը ( Տես հոդվածները՝ «Քարե սիմֆոնիան» հատվում է պաշտոնյաների հովանավորությամբ, Գառնի. «Քարե սիմֆոնիա»):«Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը հավաստիացրեց, որ կառուցվող կենտրոնի պատերն ուրիշ քարերով են կառուցվում: Սակայն, մեզ հետ զրուցած շինարարներից մեկը նշեց, որ կենտրոնի պատերի քարերը բերվել են հենց Գառնու ձորից, թեպետ վստահ չէր` դրանք նո՞ր են ջարդվել, թե՞ ջարդվածներն են օգտագործվել: Կ. Մանվելյանը հայտնեց, որ մտադրություն ունի երկու պահակ վարձել «Բազալտե երգեհոնի» տարածքը հսկելու համար: Սակայն փաստն այն է, որ կառուցվող տեղեկատվական կենտրոնի պատերն այդ նույն երգեհոնի շերտերից են: Մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի բնության հուշարձանների ցանկը: Երկրաբանական հուշարձանների ցանկում ներառվեց նաեւ Ազատ գետի կիրճում գտնվող «Բազալտե երգեհոն»-ը: Սակայն այսօր էլ Գառնու ձոր այցելողները կարող են տեսնել տեղ-տեղ կուտակված «Բազալտե երգեհոնի» հատվածներ:









Սմբատ (2008-10-19 18:55)Հետաքրքիր մտածողություն ունի պ-րն Մանվելյանը, գուցե նա չի էլ հասկացել իր կազմակերպության անվանման իմաստը: Ինքը շինարարի ֆունկցիան էլ է վերցրել իր վրա, ուզում է ցույց տա թե որտեղից են բերել, չհասկանալով, որ վայրի բնություն ասածը հենց դա է, չխառնվելբնության գործերին:



ՀԵՏՔ (2008-10-17 13:55)Հոդվածի հրապարակումից հետո «Հետք»-ի խմբագրություն է զանգահարել «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայկական մասնաճյուղի գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը եւ հայտնել իր անհամաձայնությունը հոդվածում տեղ գտած այն տեղեկատվության վերաբերյալ, որ նշված տեղեկատվական կենտրոնը կառուցվում է «Բազալտե երգեհոն»-ի քարերով: Մասնավորապես նա նշել է, որ շինության համար օգտագործված քարերը բերվել են «Բազալտե երգեհոն»-ից հեռու գտնվող տարածքից, եւ դրանք ոչ թե ջարդվել են ժայռից, այլ հավաքվել են գետնից: Տնօրենը խոստացավ կազմակերպել լրագրողի այցը Գառնիի ձոր եւ ցույց տալ այն տեղանքը, որտեղից հավաքվել են նշված քարերը:



Ընթերցող (2008-10-17 04:47)Հա սրանք էլ իրենց օբյեկտն են սարքում: Սրանք տեսնում են բոլորը սարքում են, իրենք էլ են սարքում:



Սարգիս (2008-10-15 18:33)Էդ արտասահմանյան կազմակերպությանը պետք է ստիպել, որ իր միջոցներով քանդի այդ շինությունը: Իսկ գուցե Հետքը պարզի թե այդ կազմակերպությունը ինչով է զբաղվում: Վերջերս իմացել եմ, որ նա լավ էլ համագործակցում է հայտնի որսորդ Վարդգեսի հետ, որն իբրեւ կենդանիներ է բուծում Վայոց ձորում:

Комментариев нет:

Отправить комментарий