среда, 22 октября 2008 г.

ՆՈՐ ՀԱՆՔԱՎԱՅՐՆ ԻՐ ԿԵՂՏՈՏ ՋՐԵՐՈՎ ՈՒ ՉՔՆԱՂՆ ԻՐ ԱՐՄԱՆԻՍՈՎ

!!!!!!!!!!!!!!!!!!!CIDE!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!CIDE!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!CIDE!!!!!!!!!!!!!!!!!
Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած` Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական իրավասության հավաստագիր տվող և շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական եզրակացությունը հաստատող հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվեց Լոռու մարզի Ստեփանավանի շրջանի Արմանիս գյուղի մոտ «Սագամար» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Արմանիսի ոսկի-բազմամետաղային ստորգետնյա հանքի շահագործման և հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման աշխատանքային նախագիծը: «Այս նախագիծը կարևորվում է նրանով, որ հանքավայրը ստորերկրյա է, իսկ հարստացուցիչ ֆաբրիկան նախագծվել է ժամանակակից մեթոդներով: Ստեփանավանի քաղաքապետի որոշման համաձայն «Սագամար» ՓԲԸ-ին Արմանիս թաղամասում արտադրական նշանակության 10,1 հա հողամաս է տրամադրվել` լեռնահարստացման համալիր կառուցելու նպատակով: Պետք է նշել, որ մոտակա ջրային հոսքը Չքնաղ գետն է իր Արմանիս վտակով, ինչը մտահոգիչ է, բայց ընկերությունը պետք է այնպես անի, որ կեղտոտ ջրերը գետը չթափվեն»,-նշեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: «Շրջակա միջավայրի վրա ազդեցությունը զրոյացնելու համար, մենք դիմել ենք ավելի ծախսատար և բարդ մեթոդների` օրինակ պայթանցքների հորատման: Կարևոր է, որ այդ գործընթացը կատարվում է խոնավ եղանակով, պայթեցումից անմիջապես առաջ փորվածքները լցվում են ջրային մառախուղով, ինչը պայթեցման ժամանակ ապահովվում է ջրափոշազերծում»,-ասաց «Սագամար» ընկերության գործադիր տնօրեն Վարդան Պապյանը և ավելացրեց, որ, շրջակա միջավայրի անվտանգությունից ելնելով, նախատեսվում է հանքաջրերի մեխանիկական մաքրում: Ինչ վերաբերում է հարստացուցիչ ֆաբրիկային, ապա, ըստ նրա, ֆաբրիկայում չի նախատեսվում ջարդման և քարմաղման արտադրամաս: Վ. Պապյանը հավատացնում է, որ կիրառվելու է նոր տեխնոլոգիա, որը թույլ կտա զգալի կրճատել փոշու արտանետումները, աղմուկն ու թրթռումը: Հարստացուցիչ ֆաբրիկան աշխատելու է լրիվ շրջառու համակարգով, ինչն էլ, ըստ նրա, կբացառի արտադրական ջրերի արտահոսքը բաց ջրավազաններ: Նշենք, որ Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը գտնվում է Ստեփանավանից 7,5 կմ հեռավորության վրա::
http://www.panorama.am/am/economy/2008/10/21/voski/

1 комментарий: