Այսօր Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի գործադուլավորներին հանդիպեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ այսօր Սյունիքի մարզ են այցելած էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Պաշտոնյաները նախ հանդիպեցին գործադուլային կոմիտեի ու 10 գործադուլավորների հետ, որն ընթացավ փակ դռների հետեւում: Այս քայլը, ըստ կառավարության անդամների մեկ նպատակ ուներ` անկեղծ ու անկաշկանդ զրույց գործադուլավորների հետ, ինչպես նաեւ փոխջիզման տարբերակների շուրջ քննարկում:
Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո պետական այրերը հանդիպեցին ձեռնարկության տնօրինության հետ: Գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան խոսեց ստեղծված իրավիճակի մասին` մեկ անգամ եւս նշելով, որ ձեռնարկությունն այլ ելք չի տեսնում քան կրճատումներն ու աշխատավարձի նվազեցումը:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ իրենք այստեղ են փոխզիջումների տարբերակներ գտնելու եւ պատրաստ են բանակցելու: Նախարարը նկատեց, որ անցած շաբաթ, երբ մայրաքաղաքում հանդիպեց գլխավոր տնօրենի հետ, կրճատվողների թիվը այդքան մեծ չէր.
«Միանշանակ համաձայն եմ,-ասաց պ-ն Ֆալետան, բայց չորեքշաբթի Dandee Precious Metals-ից կարգադրություն է ստացվել, որպեսզի կրճատեմ աշխատակիցների 60 տոկոսն ու 40 տոկոսով նվազեցնեմ աշխատավարձը: Դրանից հետո էլ կարգադրված է ամենաօպտիմալ ժամկետներում դադարեցնել հանքի շահագործումը»:
Փակվելու է նաեւ ձեռնարկության երեւանյան գրասենյակը, կրճատումների մասին ծանուցվել է արտասհամանցի 23 աշխատող, որի մի մասն արդեն մեկնել է հանրապետությունից: Ըստ գլխավոր տնօրենի, չկրճատվող աշխատակիցները եթե չհամաձայնվեն աշխատել նվազեցված աշխատավարձերով, ապա նրանց աշխատանքային պայմանագրերը չեն շարունակվի ու աշխատանքի կկանչվեն կրճատվողներից նրանք, ովքեր կհամաձայնեն աշխատել: 3 ժամ տեւած հանդիպմանն առաջարկվցեին մի քանի տարբերակներ` առաջիկա 3 ամսում չանել ոչ մի կրճատում, մարդկանց մի քանի ամսով ուղարկել հարկադիր պարապուրդի կամ էլ աշխատատակիցներն իրենց հաշվին արձակուրդ վերցնեն եւ այլն:
Նշվեց նաեւ, որ Հայաստանի Կառավարությունն էլ իր հերթին կաջակցի ձեռնարկությանը: Ռոբերտ Ֆալետան ասաց, որ ինքն առաջարկվող տարբեկաները կքննարկի Dandee Precious Metals-ի հետ ու շատ կարճ ժամանկամիջոցում կպատասխանի: Ավելացնենք, թե կառավարության անդամները, թե Սյունիքի մարզպետը լրագրողների հետ ունեցած զրույցում նշեցին, որ առայժմ նպատակահարմար չեն գտնում պատասխանել հարցերին: «Բանակցություններն ավարտվեն ու անպայման կամփոփենք արդյունքները»,-ասացին նրանք:
http://today.hetq.am/economy/kapan-armen-movsisyan-nerses-hambardzumyan/
Комментариев нет:
Отправить комментарий