пятница, 14 ноября 2008 г.

ԱՆԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑՈՒՄ

Դիմում

Մենք` մի խումբ երիտասարդներս, ՄԱԿ-ի ՙ10 լավաԳույն դպրոց՚ ծրագրի շրջանակներում 2008 թվականի ապրիլ, մայիս, հունիս ամիսներին կամավորական սկզբունքով աշխատել ենք Երևանի` մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում (Նուբարաշեն):
Մեր հաճախակի այցերի, երեխաների հետ սերտ շփման արդյունքում հանդիպեցինք մի շարք խնդիրների, որի հանդեպ չենք կարող անտարբեր լինել և որի վրա ուզում ենք հրավիրել Ձեր ուշադրությունը:

• ուսուցումը
Թեև դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, ըստ մեզ` այնտեղ կան նաև լիովին առողջ մտավոր ունակությունների տեր երեխաներ: Այդ երկու խմբերի համատեղ ուսուցումը անընդունելի ենք համարում, քանի որ մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար կիրառվում է հատուկ և հեշտացված ծրագիր. արդյունքում առողջ երեխաները չեն ստանում լիարժեք կրթություն և փաստորեն թերուս են մնում:
Ընդհանրապես դպրոցում առկա կրթության մակարդակը խիստ ցածր է: Ավարտական դասարանի շատ աշակերտներ գրել չգիտեն, շատ վատ են կարդում, ոչ բոլոր տառերին են ծանոթ: Մեր կարծիքով` դա ոչ այնքան բնածին թերզարգացածության արդյունք է, որքան կրթական գործընթացի թերացման, հոգատար և ուշադիր վերաբերմունքի բացակայության հետևանք: Այդ նույն երեխաների հետ մի քանի պարապմունք անցկացնելուց հետո առաջընթացն ակներև էր դառնում:

• սնունդը
Երեխաներից բազմաթիվ բողոքներ ենք լսել սննդի վերաբերյալ: Ականատես ենք եղել, թե ինչպես էին նրանք հաճախ գերադասում բավարարվել ցամաք հացով, քան ուտել իրենց բնորոշմամբ “զզվելի” ճաշերը: Ընդ որում երեխաների չկերած ճաշերը բաժին են հասնում տնօրենին պատկանող դպրոցի տարածքում գտնվող խոզերին, հնդկահավերին և շներին: Երեխաները հիմնականում դժգոհ են ճաշարանից և հաճախ սոված են մնում:

• սանիտարա-հիգիենիկ պայմանները
Դպրոցի ներսում առկա է ծանր, տհաճ օդ:
Ամռան ամիսներին երեխաները լողանում էին երկու շաբաթը մեկ, կամ լավագույն դեպքում շաբաթական մեկ անգամ:

• երեխաների նկատմամբ վերաբերմունքը
Երեխաների պատմածի համաձայն` նրանց նկատմամբ կիրառվում են ծեծ և այլ ֆիզիկական պատիժներ: Ինքներս ականատես ենք եղել ուսուցիչների, գիշերային պահակների կողմից երեխաների նկատմամբ կոպիտ, բռի վերաբերմունքի:
Դպրոցի տնօրենը եւ այլ ղեկավար անձինք երեխաներին որպես անվճար աշխատուժ աշխատացնում են իրենց տներում և հողամասերում: Ի դեպ, դպրոցի աշխատակիցներից շատերը տնօրենի ազգականներն են:

• սեռական ոտնձգություններ
Դպրոցում սովորող բարձր դասարանի աղջիկներից լսել ենք հայոց լեզվի և գրականության ուսուցչÇ Ïողմից իրենց ու ևս մի քանի աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին: Ընդ որում, ըստ պատմածի, կարելի է ենթադրել, որ մի դեպքում տեղի է ունեցել բռնաբարություն: Երեխաների պնդմամբ` իրենք այդ մասին տեղեկացրել են նաեւ դպրոցի աշխատակազմին, բայց վերջիններս երեխաներին չեն հավատում` պատճառաբանելով, թե նրանք թերզար·ացած են:
Նշենք, որ մենք այս խնդիրների մասին զրուցել ենք նաեւ դպրոցի տնօրենի եւ աշխատակազմի հետ, որից հետո մեր մուտքը դպրոց դարձել է անձնակազմի համար անցանկալի: Իսկ երեխաներն այնպիսի ճնշումների են ենթարկվել, որ ան·ամ փորձեցին հերքել իրենց պատմածները, սակայն, հետա·այում խոստավանեցին, որ իրենց ասածները ճիշտ է, պարզապես իրենց սովորեցրել են ստել:

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ.
Հաշվի առնելով վերոնշյալը` բացահայտել եւ լուծել դպրոցում առկա խնդիրները:
Ապահովել մեր ազատ մուտքը դպրոց, քանի որ երեխաները կապվել են մեզ եւ մեծ սթրես են ապրում, որ մենք չենք այցելում իրենց:
Հրայր Սավզյան
Արման Ղարիբյան
Լիլիթ Նուրիջանյան
Մարիամ Սուխուդյան
Վարդան Հովհաննիսյան
Տավարացյան Մարինե
Ալլահվերդյան Լևոն
Անահիտ Գալստյան
Ափոյան Կարեն

BIGFAMILY.AM
ARMKIDS.BLOGSPOT.COM

Комментариев нет:

Отправить комментарий