2005, 2006, 2007 թթ.-ին «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար»մաքսային ռեժիմով տարբեր երկրներից Հայաստան է ներմուծվել 1955 տոննամոլիբդենի հանքաքար եւ խտանյութ: Ներմուծված մոլիբդենի հանքաքարի եւ խտանյութի մաքսային արժեքը կազմել է 19 մլրդ 703 մլն դրամ (մոտ 66 մլնդոլար):
Մասնագետների գնահատմամբ` երկու տոննա մոլիբդենի խտանյութից ստացվում էմեկ տոննա մոլիբդեն: Նշենք, որ առաջին հայացքից մեզ հետ զրուցած ոլորտիբոլոր մասանգետները զարմանում էին, որ Հայաստան մոլիբդենի խտանյութ էներկրվել` ասելով, որ անհնար է այդպիսի բան:
«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներկրվածապրանքը, ՀՀ օրենսդրության համաձայն, ազատվում է մաքսային վճարի,մաքսատուրքի եւ ավելացված արժեքի հարկի վճարումից: Եւ այդ ռեժիմով ապրանքներկրած ընկերությունը պարտավոր է վերամշակումից հետո ստացած արդյունքըարտահանել Հայաստանից: Թե ի՞նչ քանակությամբ եւ ի՞նչ ապրանքատեսակ էստացվել ներկրված մոլիբդենի հանքաքարի եւ խտանյութի վերամշակումից հետո,դժվար է ասել: Հնարավոր է, որ ներկրված ապրանքի վերամշակումից հետոստացված մոլիբդենը լինի հենց նույն քանակի, կամ` մի քիչ պակաս, կամ`գուցե եւ ավելի:
2005, 2006, 2007 թթ. մոլիբդենի գինը միջազգային շուկայում կազմում էր 80հազար դոլար: Եթե համարենք, որ ներմուծված 1955 տոննա խտանյութից ստացվելէ մոտ 977 տոննա մոլիբդեն, դրա արժեքը կազմում է մոտ 78 մլն դոլար: Եթեայս դեպքում էլ պարզվի, որ ներմուծումն ու արտահանումը իրականացվել ենկեղծ փաստաթղթերի եւ գործարքների միջոցով, ապա նշանակում է, որ գործարքիհեղինակները տասնյակ միլիոն դոլարների վնաս են հասցրել պետությանը:
Իսկ նման եզրահանգումներ անելու հիմքեր մենք ունենք, որովհետեւ այներկրները, որտեղից ներկրվել է մոլիբդենի հանքաքարը եւ խտանյութը, գործողնման հանքավայրեր չունեն: Մյուս կողմից` շատ անտրամաբանական է մոլիբդենիխտանյութը տեղափոխել Հայաստան` կատարելով հսկայական ճանապարհածախս, երբայդ երկրների հարեւանությամբ մոլիբդենի մշակման գործարաններ կան:Հայաստան մոլիբդենի ներկրման աղբյուրներ են հանդիսացնել հետեւյալերկրները` Մեծ Բրիտանիա (Վիրջինյան կղզիներ), Չինաստան, Ղրղզստանը,Ռուսաստան, ԱՄՆ, Էստոնիա, Իրան, Ուզբեկստան եւ այլն:Ինչպես հայտնի է, Վիրջինյան կղզիները համարվում են օվշորային գոտի: Իդեպ, այդտեղ են գրանցված մեր մի քանի օլիգարխների ընկերությունները:Առայժմ մեզ չի հաջողվել պարզել, թե ո՞ր ընկերությունը կամընկերություններն են ներմուծել այդ ապրանքը, որտե՞ղ է այն վերամշակվել եւայդ վերամշակումից հետո որքա՞ն մոլիբդեն կամ այլ ապրանք է արտահանվել,ըստ որի էլ կարող էինք հաշվարկել պետությանը հասցված վնասը: Բայց մենքդիմել ենք ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին եւստացված ցանկացած պատասխանի դեպքում կհրապարակենք մեր` այլ երկրներիցստացված տեղեկությունները 2005, 2006, 2007 թթ. Հայաստան ներկրվածմոլիբդենի հանքաքարի կամ խտանյութի մասին:
Էդիկ Բաղդասարյան HETQ
Комментариев нет:
Отправить комментарий