ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ կազմակերպում է դասախոսություն § ՀՀ-ում քիմիական նյութերի և թափոնների կառավարումը միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում¦ թեմայով:
Դասախոսության ընթացքում կներկայացվեն թափոնների կառավարման հետ կապված հիմնահարցեր. ազգային և միջազգային իրավական կարգավորում, նոր տեխնոլոգիաների օգտագործումը, տնտեսական մեխանիզմների կիրառումը թափոնների հետ վարվելու ոլորտում և այլն:
Զեկուցողներ`
Անահիտ Ալեքսանդրյան
ՀՀ բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչության պետ, կ.գ.թ.:
Աիդա Իսկոյան
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար, ի.գ.թ.:
Դասախոսությունը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 15:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում /ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 լսարան/:
Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մասնակցելու դասախոսությանը:
Ձեր մասնակցությունը խնդրում ենք հաստատել նախապես` ուղարկելվ հաստատման նամակ elrc@aarhus.am, mailto:gormovsisyan@rambler.ru էլեկտրոնային փոստի հասցեներով կամ զանգահարելով 093557168 հեռախոսահամարով:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի
գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Ա.Իսկոյան
Комментариев нет:
Отправить комментарий