Սյուն թվականի 25-ին “ՍևԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ " թեմակով կայացավ արտագնա նիստ, որի շրջանակներում կատարվեց շրջայց Սևանա լճի ափերով:
Էկոդաշինքի անդամներից մասնակցում էին` Կարինե Դանիելյանը, Ժաննա Գալյանը, Քնարիկ Հովհաննեսյանը, Ինգա Զարաֆյանը, Մամիկոն Ղասաբյանը և Սիլվա Ադամյանը:
Շրջայցի ընթացքում դաշինքի անդամները չտեսան որևէ արտարոց երևույթ, որ կապված կլիներ Սևանա լճի էկոհամակարգի փոփոխության հետ:
Բայց պատճառը այն չէր որ այդ փոփոխությունը առկա չէ, այլ այն, որ կազմակերպիչները` միտումնավոր, շրջայցը կազմակերպել էին Սևանա լճի այն մասերում, որտեղ ափերը մաքրված էին բուսականությունից և անտեղյակ մարդու համար ստեղծվում էր այն տպավորությունը, որ խնդիրները այնքան էլ շատ չեն և ուռճացված են մեր կողմից:
Նիստի ընթացքում դաշինքի անդամները և Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները, փորձում էին պարզել, թե ինչպես պատահեց, որ ազգային ժողովը հաշվի չառնելով հանրության կարծիքը, մեծ քանակությամբ ջուր դուրս բերեց Սևանից,և ինչպես պատահեց, որ առանց հանրային լսումների և առանց բնապահպանական փորձաքննության, §Գեղամետ¦ ընկերությունը իր գործունեությունն է ծավալել Շորժայում:
Սակայն Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները` նախարարը, փոխնախարարը պնդում էին որ տեղյակ չեն այդ նախագծից, չնայած որ դրան տեղյակ է եղել ՀՀ վարչապետ պարոն` Տիգրան Սարգսյանը և պնդում էին, որ չեն տվել ոչ մի բնապահպանական փորձաքննություն տվյալ կազմակերպության գործունեության համար:
Որոշում ընդունվեց բնապահպանության նախարարության և Հկ-ների հետ այց կատարել Շորժայի և Ջիլիի տարածքները: Մնում է, որ բոլոր խոստումները ու ասածները ի կատարացվեն:
ԷԿԴ-ի համակարգող խմբի անդամ`
Ս. Ադամյան:
Комментариев нет:
Отправить комментарий