пятница, 23 января 2009 г.
Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը կխթանվի
Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավանություն է տրվել փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) զարգացման սխեմային։ Որոշվել է այն ի գիտություն ընդունել` փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ գործունեության լիցենզիաներ, ինչպես նաեւ ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելիս։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:Որոշման նպատակը ՀՀ տարածքում հիդրոէներգետիկայի զարգացումը, մասնավորապես` տնտեսապես շահավետ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման խթանումն է։ Նշվել է, որ որոշման հավելվածի ցանկում բերված ՓՀԷԿ-ի համար պատրաստված գծագրական նյութերը, տեխնիկատնտեսական հաշվարկների ամփոփ արդյունքները, հիդրոլոգիական եւ այլ տվյալները կտեղադրվեն Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական վեբ կայքում եւ մատչելի կլինեն բոլոր ներդրողների համար։
Комментариев нет:
Отправить комментарий