четверг, 8 января 2009 г.

Նոր հիմնադրամ` գյուղական տարածքների զարգացման համար


Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է հիմնադրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամ եւ հաստատել է դրա կանոնադրությունը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:
Նորաստեղծ հիմնադրամի նպատակը` Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման միջոցով աղքատության նվազեցումն է։ Հիմնադրամի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի լիազորությունները վերապահվել են Գյուղատնտեսության նախարարությանը։ Գործադրի նիստում ֆինանսների եւ գյուղատնտեսության նախարարներին հանձնարարվել է` հիմնադրամի պետական գրանցումից հետո, կառավարության անունից, որպես հիմնադրման կամավոր գույքային վճար, հիմնադրամին հատկացնել «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքով Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի միջոցները (243 մլն 874.4 հազար դրամ), ինչպես նաեւ հիմնադրամի հետ կնքել ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված սուբսիդավորման համաձայնագիր։ Գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է նաեւ` 10-օրյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը։


Today Hetq News:/

Комментариев нет:

Отправить комментарий