среда, 11 февраля 2009 г.

Գողություն «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունից

Օրերս Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերության կենտրոնական լաբորատորիայի հարևանությամբ գտնվող պահեստներից գողություն է կատարվել: Ըստ մեր աղբյուրների` պահեստից գողերը տարել են մոտ 5 հազար տոննա պղնձի և ընկերության էլեկտրաարտադրամասում օգտագործվող այլ լարեր:


Ընկերությունում շրջանառվող լուրերի համաձայն` գողոնի արժեքը կազմում է 120 հազար ԱՄՆ դոլար: Պահեստի լուսամուտները և դռները ջարդված չեն եղել, որից էլ ենթադրվում է, որ գողերը, հավանաբար, բանալի են օգտագործել: Գողության համար Ալավերդի է ժամանել և ընկերության վարչական աշխատողների խորհրդակցություն է անցկացրել «Վալլեքս» խմբի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը, ով, ականատեսների վկայությամբ, խիստ վրդովված է եղել կատարվածի համար:

Գողության մասին մեր հարցմանը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանը պատասխանեց. «Մենք այս պահին հաստատված գողության փաստ չունենք, այժմ պահեստում ստուգումներ են գնում, երբ կհաստատվի գողության փաստը, կհայտնենք իրավապահ մարմիններին, կտեղեկացնեենք նաև մամուլին»:

Նշենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունում վերջերս ակտիվացել են ընկերության ունեցվածքի նկատմամբ ոտնձգությունները: Շուրջ երկու ամիս առաջ հավելագրումների համար, գումարները վերականգնելուց հետո, աշխատանքից ազատվել են ընկերության մեխանիկական արտադրամասի պետ Կարեն Փարեմուզյանը և մատակարարման բաժնի պետ Դանուշ Դավթյանը:

Ուշագրավն այն է, որ ընկերության պատասխանատու պաշտոններում աշխատում են հենց Վալերի Մեջլումյանի ազգականները, որոնք, պարզվում է, չեն կարողանում պատշաճ վերահսկողություն սահմանել ընկերության ունեցվածքի նկատմամբ:
Hetq.am

1 комментарий:

  1. I'm very happy to uncover this page. I want to to thank you for ones time for this particularly wonderful read!! I definitely loved every bit of it and I have you saved to fav to check out new information on your website.

    My web blog free online stop watch.

    ОтветитьУдалить