Ալավերդու քաղաքապետարանի «Ալավերդու բարեկարգում» ՍՊԸ -ն վերջին տարիներին քաղաքի բնակչության և հիմնարկ-ձեռնարկությունների օրական 3 ավտոմեքենա տնտեսական աղբը լցնում է Դեբեդ գետը, քանի որ Ալավերդին աղբակուտակիչ չունի: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը «Ալավերդու բարեկարգում» ՍՊԸ-ին համայնքի բյուջեից քաղաքի աղբահանության և փողոցների մաքրման համար տարեկան 35 մլն դրամ է հատկացնում:
Աղբակուտակիչ կառուցելու լավագույն ցանկության դեպքում Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն իր ձևավորած բյուջեում, իհարկե, ֆինանսական միջոցներ կարող է գտնել, մանավանդ որ վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից քաղաքապետարանին հատկացվել են 70-100 մլն դրամ բնապահպանական նպատակային վճարներ, որոնք միտված են նաև ջրային ավազանների պահպանությանը:
Ավելացնենք նաև, որ Ալավերդի քաղաքի կոյուղու մաքրման կայանը 1991թ.-ից չի շահագործվում, որի հետևանքով էլ Ալավերդու կոյուղու կեղտաջրերն առանց մաքրման նույնպես թափվում են Դեբեդ գետը (ամիսը՝ ըստ քաղաքապետարանի 58,6 հազար խմ):
I have been surfing online more than 4 hours today, yet I never found
ОтветитьУдалитьany interesting article like yours. It's pretty worth enough for me. In my opinion, if all webmasters and bloggers made good content as you did, the net will be much more useful than ever before.
Have a look at my blog ... my online stopwatch.