Սիրելի հեծանվորդներշաբաթ օրը , մարտի 14ին տեղի ունեցավ հեծանվորդների ակումբ նախաձեռնող խմբի անդրանիկ հանդիպումը:Չնայած մռայլ եղանակային պայմաններին հանդիպումը անցավ ջերմ ընկերական մթնոլորտում: Հանդիպմանը մասնակցում էին Արամը,Արմանը, Կարենը, Մարիամը, Վահագնը և Սամվելը : Հանդիպման մասնակիցները հաստատեցին իրենց մտադրությունը գործունեություն ծավալել հեծանվային շարժումը ակտիվացնելու և տարածելու, ինչպես նաևհեծանվորդների համար պայմանների ստեղծման համար:
Մեր սկզբնական քայլերը կլինեն հեծանվային արահետների կառուցումը, համապատասխան նշագրումներով և կայանատեղիներով, "car free day" անցկացումը: Իհարկե կշարունակվեն ավանդական դարձած հեծանվային ակցիաները և արշավները:Այս ամենի հետ կապված Ձեր բոլորի առաջարկությունները ևւ կարծիքները ողջունելի են:Սպասեք հետագա ծանուցումներին:
Հեծանվորդներ ակումբի նախաձեռնող խումբ
Комментариев нет:
Отправить комментарий