вторник, 17 марта 2009 г.

Մասիսի ոսկու գործարանում կբացվեն նոր աշխատատեղեր[ 2009/03/17 | 14:36 ] տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Մասիսի ոսկու վերամշակման գործարան, շրջել արտադրամասերում, ծանոթացել «ԱՍՍԱԹ» ընկերության կողմից վերջերս գործարկված ձեռնարկության արտադրական կարողություններին, զարգացման հեռանկարներին, աշխատանքային պայմաններին։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Օսիկյանը վարչապետին ներկայացրել է, որ 1999թ. հիմնադրված ընկերությունը զբաղվում է հանրապետության մի շարք հանքային դաշտերի հետախուզման եւ պաշարների հաշվարկման, դրա հիման վրա հարստացուցիչ գործարանների կառուցման եւ պղնձի, ոսկու եւ այլ մետաղների շահագործման գործունեությամբ։ Մասիսի ոսկու վերամշակման գործարանն այդպիսի նախագծերից մեկն է, որն արդեն փորձարկվել է եւ ունի զարգացման լավ հեռանկարներ։ Գործարանն արդեն իսկ ստեղծել է 20 աշխատատեղ, մոտակա 2 ամսում կստեղծվի եւս 15-20-ը՝ 150 հազար նվազագույն աշխատավարձով։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկայիս համաշխարհային ճգնաժամի պայմաններում լուրջ դժվարություններ են ստեղծվել հանքահումքային արդյունաբերության ոլորտում, մինչդեռ ոսկերչության բնագավառում, ընդհակառակը, ստեղծվում են նոր հնարավորություններ, որոնցից փորձում են օգտվել մեր ձեռներեցները։ Մասիսի ոսկու վերամշակման գործարանը, ըստ նրա, այդպիսի հաջողված նախաձեռնություններից է, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով եւ համապատասխանում է արդի ստանդարտներին։
Վարչապետը ասել է, որ տեղական հումքի վրա մասնագիտացող նման ձեռնարկությունների աշխատանքը չափազանց կարեւոր է եւ պատահական չէ, որ Երեւանի ոսկերչական գործարանի հետ արդեն իսկ պայմանավորվածություններ կան այս գործարանի պատրաստի արտադրանքն ամբողջությամբ ձեռք բերելու համար:

3 комментария:

  1. Շատ ուրախ եմ, որ Հայաստանում դեռ բացվում են նոր աշխատատեղեր, որովհետև մենք դրա կարիքը շատ ունենք:

    ОтветитьУдалить
  2. Մասիսի ոսկու գործարանում կբացվեն նոր աշխատատեղեր, այսպիսի արտահայտություն որտեղ, որ կարդում եմ շատ եմ ուրախանում, որովհետև բոլորս դրա կարիքը շատ ունենք:

    ОтветитьУдалить
  3. Մասիսի ոսկու գործարանում կբացվեն նոր աշխատատեղեր, այսպիսի արտահայտություն որտեղ, որ կարդում եմ շատ եմ ուրախանում, որովհետև բոլորս դրա կարիքը շատ ունենք:

    ОтветитьУдалить