пятница, 13 марта 2009 г.

Ամփոփում



Հարկ է լիովին բացառել ուրանի հանքահանությունն ու մշակումը Հայաստանում: Ո°չ ՀՀ կառավարության անդամները, ո°չ էլ Ազգային ժողովի պատգամավորներն իրավունք չունեն նման որոշում կայացնելու, որը կոտնահարի կյանքի և առողջության մարդու հիմնարար իրավունքները և կոչնչացնի շրջակա միջավայրը: Ժողովուրդը, մասնավորապես հանքահանման ենթակա շրջանի (այս դեպքում Սյունիքի) բնակիչները, որոնք վճարելու են հանքահանության բարձր գինը, պիտի հնարավորություն ունենան որոշելու` արդյոք արդյունահանե±լ ուրանը, թե± ոչ:


Հենց հանքարդյունահանման շրջանների բնակիչներն են, որ զրկվելու են առողջ բնակելի տարածքից և գյուղատնտեսությունից ստացվող կայուն կենսամիջոցներից: Տուժելու է նաև Հայաստանի բնակչության մնացած մասը` հանքի ռադիոակտիվ փոշու տարածումից, ռադոն գազից և ուրանի մշակման պոչամբարներից, երբ տիղմային պոչանքնի մակերեսը ավազանում չորանա: Այսպիսով, որոշումների կայացման գործընթացում անպայման պետք է հաշվի առնվի ժողովրդի կամքը:


Վերջապես, հաշվի առեք Միջին Ասիայում միջուկային հարստացման հնարավորություններ հիմնելու քաղաքական ռիսկը, որտեղ ներթափանցում են մահմեդական ծայրահեղականները և որտեղ Ռուսաստանը որոշակի վերահսկողություն ունի այսօր, բայց անպայման չէ, որ ունենա վաղը (օրինակներն են Չեչնիան, Վրաստանը և այլն): Հարստացման գործարանն արտադրում է միջուկային վառելիք, որը կարող է օգտագործվել ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական նպատակով (որպես զենք):

3 комментария: