2006 թվականից սկսած՝ Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ են ելել տասնյակ հասարակական-քաղաքական կազմակերպություններ, բնապահպանական եւ էկոլոգիական հարցերով մտահոգ անհատներ, անվանի գիտնականներ, գրողներ, ԱԺ պատգամավորներ, նույնիսկ Հայաստանում արտասահմանյան երկրների գրասենյակների ներկայացուցիչներ, որոնք վճռականորեն պահանջում են անհապաղ դադարեցնել այդ հակաազգային, հակապետական ու հակաժողովրդական գործարքը: Բայց, միեւնույն է, որոշ անձինք, այդ թվում՝ նրանց հովանավորող եւ շահագրգիռ տանիք հանդիսացողները, այդ ճշմարտությունից վատ չեն զգում: Բերենք նոր փաստեր՝ եզրակացությունը թողնելով ընթերցողին:
Կառավարության կողմից Թեղուտի հանքերը շահագործման արտոնած "Արմենիան քափըր փրոգրամ" (ACP) ՓԲ ընկերության պատվերով, նույն ընկերության կողմից ֆինանսավորվող ՀՀ երկրաբանության ինստիտուտի կողմից կազմած կործանիչ աշխատանքային ծրագրի համաձայն՝ հանքերի լրիվ շահագործումից որպես շահութահարկ պետական բյուջե կմուծվի ընդամենը 200-250 միլիոն դոլար, այսինքն, 25-30 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի՝ 6,5-7 միլիոն դոլար: Թե շահագործողներն ինչքան շահույթ կունենան՝ դա, ինչպես իրենք են ասում, բիզնես-գաղտնիք է: Սակայն, տնտեսագետների նվազագույն հաշվարկներով, ընկերության փայատերը կունենա միլիարդավոր դոլարների շահույթ:
Բացի այն, որ պետության հասանելիք գումարը չնչին է լինելու, կառաջանա էկոլոգիական անվերականգնելի աղետ, կենսաբազմազանության միջավայրի անդարձ ոչնչացում, անբարենպաստ պայմաններ կառաջանան ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հարակից տարածքների բնակչության համար: Շնողի եւ Թեղուտի համայնքները կզրկվեն խմելու եւ ոռոգման ջրից, այգիներից, վարելահողերից, անասուն պահելու հնարավորությունից, արոտավայրերից, անտառի բարիքներից եւ կկանգնեն ֆիզիկական ոչնչացման վտանգի կամ գաղթի ճամփա բռնելու հրամայականի առջեւ: Այս ամենի վերաբերյալ հնչեցրած ահազանգերից, ժողովրդական քննարկումներից, կազմակերպվող ակցիաներից հետո էլ կառավարությունը չի ուզում անսալ ժողովրդի ձայնին, չի ուզում հետեւություններ անել: Մանավանդ, որ վարչապետը կառավարությունում այդ հարցի քննարկման ժամանակ համոզվեց, որ հանքի շահագործման ծրագիրը կազմված է աղաղակող սխալներով եւ թերություններով, այն էլ՝ 25-30 տարվա փոխարեն 8 տարվա համար, որպեսզի պատճառելիք վնասները քիչ ցույց տրվեն: Հանձնարարվեց համապատասխան գերատեսչություններին ամբողջ ժամանակաշրջանի աշխատանքային ծրագիր կազմել, որտեղ հստակ արտահայտված լինեն ե՛ւ օգուտները, ե՛ւ վնասները: Այդ աշխատանքները պետք է կատարվեին եւ կառավարության քննարկմանը ներկայացվեին մինչեւ 2008 թվականի դեկտեմբերը, ինչը տեղի չունեցավ: Գուցե ճգնաժա՞մի հետ է կապված:
Աշխատանքային ծրագրում եղած սխալներից բերենք երկու օրինակ: Այսպես. հաշվարկված է, որ Շնող, Դուքանաձոր, Բովեր, Խառատանոց եւ Մանստեւ՝ Կռնկներ, գետերի ձկան ոչնչացումից առաջացած վնասը կկազմի 170 հազար դրամ: Թե ինչ սկզբունքով է հաշվարկված՝ չգիտենք: Երեք տարի առաջ՝ 2006թ. հոկտեմբերին, երեք հոգով մեկ ժամում Շնող գետից 500 մետր տարածքում ձեռքով բռնել են 7,5 կգ բեղլու՝ մուրծա ձուկ, որի մեկ կիլոգրամի շուկայական արժեքը 2000 դրամ է: Ձկան վերոնշյալ տեսակը հանդիպում է Շնողի գետաբերանից 14 կմ տարածությամբ՝ դեպի գետի ակունքը, որից հետո հիմնականում հանդիպում է կարմրախայտ ձկնատեսակը: Նվազագույն հաշվարկով, միայն սեզոնին մեկ կմ-ի վրա հաշվենք 7 կգ ձուկ՝ 7x14=96կգx2000, կկազմի 196 հազար դրամ: Ի դեպ, ձկան վնասը ոչ թե կիլոգրամով պետք է հաշվել, այլ՝ հատով: Իսկ Շնող գետում հարյուր հազարավոր ձկներ կան, որոնք այնտեղ են բարձրանում Դեբեդ գետից կամ գոյանում են տեղում՝ ձվադրումից: 1995 թվականի աշնանը Շնողից չորս ձկնագողեր Դուքանաձոր գետակի կես կմ տարածքից, որն ընկնելու է հանքի մակաշերտի կուտակման տեղը, ջրի մեջ քլոր լցնելով՝ բռնել էին 21 կգ կարմրախայտ, որոնց մեջ՝ 0,5-0,7 կգ քաշով ձկներ: Կարմրախայտի շուկայական արժեքը տեղում 5-8 հազար դրամ է: Հաշվենք միջինով՝ 6,5 հազար դրամով. 6500x21=136,5 հազար դրամ: Սա՝ միայն 500 մետր տարածքից, իսկ կարմրախայտի հիմնական բնակության գոտին Շնողի գետակներում առնվազն 5 կմ է: Դարձյալ նվազագույն հաշվարկով, ձկան արժեքը կկազմի 878,5 հազար դրամ: Հիշեցնեմ, որ 1928 թվականին Շնողի գյուղխորհուրդը որոշում է կայացրել. "Արգելել Շնող գետում ձուկ բռնելը, քանի որ այդ սեզոնին չի կարելի բռնել, որպեսզի ձուկը վերեւ բարձրանա": Մերօրյա "խելոքները" նախատեսում են հանգիստ ձեւով ոչնչացնել Շնող գետի ձուկը եւ, որպես վնասի հատուցում, ողորմաբար հատկացնել 170 հազար դրամ:
Նույն սկզբունքով են հաշվարկված մյուս բնագավառներին պատճառվող վնասները: Այսպես. Խառատանոցի ենթադրյալ պոչամբարի համար նախատեսվում է զբաղեցնել 214 հա անտառապատ գետի հուն, որի պատճառով առաջացած վնասը հաշվարկված է ընդամենը 155 հազար դոլար: Մինչդեռ տնտեսագետ Արթուր Իսկանդարյանի հաշվարկով՝ վնասը 455 անգամ պակաս է հաշված, այն կկազմի 70 միլիոն 525 հազար դոլար: Եթե նկատի ունենանք, որ Դուքանաձոր գետի հունում ամբարվող մակաշերտի եւ Կռնկների ձորի պոչամբարի տարածքները նույնքան մեծություններ ունեն, ինչ որ Խառատանոցինն է, վերը հիշատակված գումարը երեք անգամ կմեծանա, կկազմի 211 միլիոն 154 հազար 500 դոլար:
Չենք կարող չնշել նաեւ հանքագոտու անտառային բարիքների՝ վայրի տանձի, խնձորի, սալորի, սինձի, մամուխի, հաճարի, ուտելի կաղինի (տխիլ), հոնի, զկեռի, մոռի, մոշի, մորու ու ծառասնկի մասին, որոնք բնորոշ են այդ տարածքին, եւ որոնց ոչնչացումը հսկայական վնաս կպատճառի ոչ միայն շնողցիներին ու թեղուտցիներին, այլեւ Շիրակի դաշտի եւ Լոռվա բարձրադիր վայրերի հազարավոր բնակիչների:
Ծրագրում նախատեսված չէ բնական աղետների հետեւանքով պոչամբարների անկանխատեսելի ավերածությունների վտանգը: 1939թ. գարնանը Դուքանաձոր գետակն այնքան էր վարարել, որ հանքագոտու տարածքից Թեղուտ դպրոց գնացող երեխաները հասնում էին այնտեղ, որտեղ գետի վրա, նեղ կիրճում մի մեծ ծառ էր արմատախիլ եղել ու ընկել. դրանով որպես կամուրջ մի կերպ անցնում էին մյուս ափն ու Ձորիգյուղի քարե կամրջի վրայով ճանապարհը շարունակում մինչեւ Թեղուտ: Այդ նույն տեղն էին հասնում Փիջուտի եւ Թեղուտի ֆերմայի բաղերի երեխաները եւ, միանալով դուքանաձորցիներին, հասնում Թեղուտ: Ջրի վարարած ժամանակ նույնպես մեծահասակ մարդիկ այդ ճանապարհով էին գնում Թեղուտ, իսկ այնտեղից էլ՝ Չալերով Շնող: Նշված վայրերից սայլով կամ գրաստով Թեղուտ կամ Շնող չէին գնում: Ավելին, գրեթե ամեն տարի գետերն այնպիսի ավերածություններ էին անում, որ մի ափից մյուսը հնարավոր չէր անցնել: Դա դեռ բոլորը չէ, Դուքանաձորում՝ գետի հովտում, մի քանի հարյուր խորանարդ մետր վառելափայտ էր պահեստավորված, գետն այնքան վարար էր, որ քշեց-տարավ: Տարավ նաեւ Շնողի ու Թեղուտի միջեւ՝ չորանոցներից ոչ հեռու պահեստավորված 1500 խորանարդ մետրից ավելի փայտը (շարջինը): Բոլորովին վերջերս Շնող գետը հիմնահատակ ավերեց Թեղուտի ջրամերձ այգիներից զգալի տարածքներ, շնողցի Իշխանի այգին, Պառավի գյոլի տարածքը, Վալոդ Ղազարյանի այգին: Իսկ Թեղուտում, հենց երկրաբանների շենքի դիմաց, ջուրը քշեց երկաթբետոնե հսկա կամուրջը:
Զարմանալի է, միթե այս ամենը հաշվի չի առնում մեր "հարազատ" կառավարությունը եւ թույլատրում է սկսել հանքահանման աշխատանքներ: Երեւի ժողովրդի ասածի մեջ ճշմարտություն կա, որ ֆինանսավորողները մեր ազդեցիկ իշխանավորներն են՝ առաջին դեմքերը, որոնք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, քանի որ հանքի 81% փայատերերը հենց իրենք են:

hraparak.am

ОтветитьУдалитьstitched pakistani lawn suits
readymade lawn suits