Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ, հայաստանյան անկախ ոչ կառավարական կազմակերպությունը նախաձեռնել է քննարկումների շարք` նվիրված մեր երկրի համար էական կարևորություն ունեցող մի շարք հիմնահարցերի:
Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել` էլ.նամակ ուղարկելով info@idhr.am հասցեին` նշելով Ձեր անուն-ազգանունը և հեռախոսահամարը կամ զանգահարելով (010) 26 47 12 հեռախոսահամարին:
Մայիսի 15, 2009թ. Ժամ 18:30-20:30
Միջոցառման թեմա Երևանի քաղաքաշինական և բնապահպանական հիմնախնդիրները
Հրավիրյալ զեկուցող Կարինե Դանիելյան*
Կարինե Դանիելյանը աշխարհագրական գիտությունների դոկտոր է, բնապահպան: Նա <Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի> նախագահն է, նաև UNEP-ի (ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի) ազգային կոմիտեի նախագահը:
Комментариев нет:
Отправить комментарий