Ով տերն է զգում այս երկրի
Ով պատրաստ է արժանապատիվ կյանքով ապրել իր հայրենիքում
Լոռու չքնաղ բնության գրկում` Թեղուտում, սկսվում է պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիր` խախտելով ՀՀ Սահմանադրության ու օրենքների դրույթները, և Հայաստանի մի շարք միջազգային պարտավորություններ:
ԱՅՍ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ…Անդառնալի վնաս է հասցվելու շրջակա միջավայրին, աղտոտվելու են մթնոլորտը, հողերը, ջրերը, տուժելու է ինքը Մարդը °°°
ոչ միայն Թեղուտում ու Լոռու մարզում, այլև ամբողջ Հայաստանում ու տարածաշրջանում:
Միայն Թեղուտում ոչնչացման եզրին է 2000հա անտառ` իր բուսական ու կենդանական աշխարհով:
Տարեցտարի ավելանալու են քաղցկեղի ու չբերության դեպքերը, մարմնական ու մտավոր թերզարգացածությամբ երեխաների ծնունդները…
Եկամուտների ճնշող մեծամասնությունը ստանալու են օտարերկրյա մասնավոր ընկերությունները. ՀՀ պետական բյուջե հարկվող գումարը չնչին տոկոս է կազմում…
Աշխատավորները շահագործվելու են` ցածր աշխատավարձեր ստանալով` զրկված կյանքի ու առողջության տարրական պայմաններից կամ վնասների հատուցումից…
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով ամենուրփակվում են հանքեր, կրճատվում են աշխատատեղեր ու աշխատավարձեր:
Մետաղական հանքերի արդյունահանումն այլևս եկամտաբեր չէ:
Իսկ ՀՀ կառավարությունը շարունակում է աջակցել հանքարդյունաբերողներին` ի հաշիվ իր իսկ քաղաքացիների առողջության և պետության անվտանգության:
ԻՆՉՈ±Ւ: Եվ ինչո±ւ Թեղուտում: Առավել ևս հաշվի առնելով, որ Թեղուտի հանքի շահագործումը ստանձնած §Էյ-Սի-Փի¦ ընկերությունն արդեն իսկ անհաջող, օրինախախտ ու վնասաբեր փորձ ունի Ալավերդում, ուր ամիսներ առաջ փակվեց նաև պղնձի կոմբինատը: Օտարերկրյա մասնավոր ընկերության կամ տեղի մասնավոր անձի շահը չի կարող պետության համար բարձր լինել իր քաղաքացիների շահերից ու իրավունքներից:
ՄԵՆՔ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս,
Պահանջում ենք ՀՀ Կառավարությունից անհապաղ դադարեցնել Թեղուտի անտառահատումները: անհապաղ նոր, անաչառ, բարձր մասնագիտական ու հանրության համար վստահելի փորձաքննության ենթարկել Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագիրը: գործադրել մեր երկրի զարգացման այլընտրանքային մոտեցումներ ու քաղաքականություններ, որոնք կհարգեն քաղաքացիների շահերը, ներկա և ապագա սերունդների առողջությունն ու բարեկեցությունը, մեր երկրի և մոլորակի բնությունը: Դատապարտում և բոյկոտում ենք նաև ՎՏԲ ռուսական բանկին, որը պատրաստվում է վարկ տրամադրել այս հանցավոր ծրագրի իրականացման համար:
Իրավունք չունենք ՎԱԽԵՆԱԼՈՒ, ԼՌԵԼՈՒ,ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ:
Իրավունք չունենք մեր բաժին բեռը վաղվա սերունդների ուսերին բարդելու:
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՆՎԱՃՎՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՎ:
Թեղուտի պաշտպանության շարժում www.teghut.am, teghut2009@gmail.com
Комментариев нет:
Отправить комментарий