Թեղուտի հանքավայրի շահագործումը հսկայական բացասական ազդեցություն կունենա Հայաստանի բնության, մարդկանց կյանքի և առողջության, ինչպես նաև երկրի կայուն զարգացման վրա: Այս հանքավայրի ներկայիս շահագործումն արդարացված չէ ո’չ բնապահպանական, ո’չ սոցիալական և ո’չ էլ նույնիսկ տնտեսական տեսանկյունից: Թեղուտի հանքավայրի ներկայիս շահագործումը նշանակում է`
1. մեր երկրի պղնձի և մոլիբդենի ռազմավարական պաշարների գրեթե ամբողջությամբ սպառում` ոչինչ չթողնելով հետագա սերունդներին (մենք արդեն իսկ օգտագործում ենք Քաջարանի մոլիբդենի խոշորագույն հանքավայրը),
2. հանքավայրի հարուստ մետաղային պաշարներից միայն պղնձի ու մոլիբդենի օգտագործում և մնացած մետաղների կուտակում պոչամբարներում` որպես թափոն,
3. հանքավայրը նախատեսվում է շահագործել բաց եղանակով, ինչը նշանակում է մինչև 500 մլն. խոր.մ պոչանքների և դատարկ ապարների կուտակում, հարյուրավոր հեկտար անտառների իսպառ վերացում, հարակից հազարավոր հա անտառների գոյության վտանգում, տարածքի ջրային ռեժիմի խախտում, գետերի տեղափոխում, փոշու մեծածավալ արտանետումներ և այլն,
4. մոտ 175 մլն. խոր մ ծավալ ունեցող հսկա պոչամբարի կառուցում, որն աննախադեպ է Հայաստանի համար և անմիջական ազդեցություն կունենա առանց այն էլ աղտոտված Դեբեդ գետի վրա,
5. գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորության վերացում, ինչը նշանակում է հարյուրավոր ավանդական, էկոլոգիապես մաքուր աշխատատեղերի վերացում` դրանք փոխարինելով ցածր վարձատրվող և խիստ թունավոր հանքափոր բանվորական աշխատատեղերով և այլն:
ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՀ և ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲՈԼՈՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ԲՈՅԿՈՏԵԼ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ (ՆԱԽԿԻՆ ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ) ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Մասնավորապես`
1. փակել ՎՏԲ - Հայաստան բանկում ունեցած Ձեր բոլոր հաշիվները,
2. չկատարել որևէ գործարք, դրամական փոխանցում ВТБ Հայաստան
բանկի միջոցով,
3. չկատարել կոմունալ և/կամ որևէ այլ վճարում ВТБ-Հայաստան (նախկին
Հայխնայբանկ) բանկում:
Հայաստանի բնությունը ներկայումս գտնվում է կրիտիկական սահմանի վրա:
Թեղուտի հանքավայրի շահագործումը դնելու է մեր երկրի բնության
վերջի սկիզբը:
Դրանից հետո այլևս հնարավոր չի լինի կանգնեցնել այն չարամիտ ընթացքը, որը Հայաստանը վերջնականապես վեր է ածելու պոչամբարներով ու թունավոր գազերով լցված մի գաղութային երկրի, որում մենք ընդամենը լինելու ենք սևագործ բանվորներ:
Թեղուտի պաշտպանության խումբը, որը հիմնականում բաղկացած է երիտասարդներից, հաստատակամ է շարունակելու իր պայքարը հանուն մեր երկրի առանց այն էլ խիստ վնասված, բայց դեռ չկորսված բնության և առողջ ու հզոր ապագայի
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՅՍՏԵՂ ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋ ԼԻԱՐԺԵՔ ՄԱՐԴԱՎԱՅԵԼ ԿՅԱՆՔԻ` http://gopetition.com/online/27769.html
Комментариев нет:
Отправить комментарий