среда, 6 мая 2009 г.

Maria's Blog:`

http://mna990.livejournal.com/68549.html#cutid1
ՎՏԲ-Հայաստան և Թեղուտի ծրագիրը
May. 6th, 2009 at 9:32 AM


Ինչպես և խոստացել էի մի երկու բառ երեկվա ակցիայից: Հիշեցնեմ որ ապրիլի 21-ին Հայաստանի շուրջ 30 հասարակական կազմակերպություններ նամակ էին հղել Մոսկվայում ՎՏԲ բանկի ղեկավարությանը` խնդրելով ձեռնպահ մնալ Թեղուտի պլղնձա-մոլիբդենային հանքավայրի կործանարար ծրագիրը ֆինանսավորելուց գոնե մինչև ծրագրի` միջազգային փորձագետների անկախ գնահատականը, ինչի կազմակերպումը ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը, սակայն դեռևս չի իրականացվել: Հայաստանի հասարակական կազմակերպությունների դիմումը մնաց անպատասխան, իսկ այս ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ ինքը կարող է շուտով ուրախալի լուր ունենալ Հայաստանի համար, այն է` Թեղուտի ֆինանսավորումը:

Ասեմ որ բավականին հետաքրքիր էր, չէի սպասում որ ՎՏԲ-ից մարդ կուղարկեն բանակցությունների բայց աիր ու տես! Ուղարկեցին մի դեմագոգի որը բավականին երկար համոզում էր որ եկեք համագործակցենք և պետք չէ խանգարել բանկի բնականոն աշխատանքը: Իսկ որ իրանց ֆինանսավորմամբ խանգարվում է մեր կյանքը էտ ոչինչ: Ինչպես ասվում է anyway!Հետաքրքիր մի փաստ - բանկի ներկայացուցիչը ասեց որ վերջերս մամուլի միջոցով տարածված այն տեղեկատվությունը թե ՎՏԲ-ն շուտով միգուցե ուրախալի նորություններ ունենա Հայաստանի համար ընդամենը ՎՐԻՊԱԿ է, որ այդպիսի բան չի ասվել ՎՏԲ-ի կողմից: Հարցին թե այդ դեպքում ինչու հերքում չեն տարածել նույն մամուլով պատասխանեց թե այսօրվա խոսքի ազատության պայմաններում (ես արտահայտության վրա ինձ բացեց) երբ ցանկացաց բան կարող է գրվի մամուլի կողմից իրենք չեն պատրաստվում ու մտադրություն չունեն նման բան անել: Շատ հետաքրքիր մոտեցում է, հաշվի առնելով այն որ ՎՏԲ-ի այս ներդումը երևի թե բանկի ամենամեծ վարկային ծրագիրն է - մոտ $250 մլնի մասին է խոսքը:Հաշվի առնելով այն որ բանկը բնականաբար մտածում է միայն փողի մասին, առաջարկում եմ հենց այդ փողի միջոցով էլ իրենց խփել:


ԲՈՅԿՈՏԵՔ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ (ՆԱԽԿԻՆ ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ)ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ Մասնավորապես կարելի է անել հետևյալը`

1. փակել ՎՏԲ - Հայաստան բանկում ունեցած Ձեր բոլոր հաշիվները,

2. չկատարել որևէ գործարք, դրամական փոխանցում ՎՏԲ Հայաստանբանկի միջոցով,

3. չկատարել կոմունալ և/կամ որևէ այլ վճարում ՎՏԲ-Հայաստան (նախկինՀայխնայբանկ) բանկում:Պահանջեք դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործման ֆինանսավորմանն ուղղված բոլոր գործընթացները:

Բոլոր հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ համաձայնությամբ: Լռությունը համաձայնություն է!!!

6

Комментариев нет:

Отправить комментарий