четверг, 4 июня 2009 г.

ՀՈՒՆԻՍԻ 5, ՔՈ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆ Է


Սիրելի բնասերներ..
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապացկությամբ հոգատար և սրտացավ վերաբերմունքի կոչով դիմում ենք մեր համաքաղաքացիներին ...
Բարձրաձայնենք մեր մայր բնության ցավոտ խնդիրները.
Հիշեցնենք, տեղեկացնենք մարդկանց օրեցօր ավելի ու ավելի խոցելի դարձող բնության վերքերի մասին.
Թեղուտի ջարդը, ողբացող Սևանը, ուրանի ուրվականը, կռնատ Երևանը...
Էլ ու՞ր:
Բնությունը մղկտում է, իսկ կառավարությունը շարունակում է լուռ մասնակցել Բնության սպանդին...
Երթին ներկա կգտնվի բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությունը~Ինչպես նաև բնությունը պաշտող, նրա մասնիկը կազմող մի հոծ բազմություն...
p.s. երթը իրենց մասնակցությամբ կզարդարեն նաև հայոց բնաշխարհի կենդանիներն ու բույսերը:

http://www.facebook.com/event.php?eid=86732316589

Երթը կմեկնարկի Հունիսի 5 Կոնսերվատորիայի այգուց ժամը 18:30

Комментариев нет:

Отправить комментарий