среда, 29 июля 2009 г.

Հուսով եմ բոլորդ լավ ժամանակ անց կացրիք կիրակի օրը Սևանալ լճի 2-րդ ամենամյա Տրիաթլոնի ժամանակ: Կարծում եմ բոլորս էլ կհամաձայնվենք, որ եղանակը հիանալի էր Սևանն էլ չքնաղ:

Բոլոր մոտ 80 մասնակիցների ովքեր լողացին, վարեցին հեծանիվ և վազեցին- ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ!! Անկախ նրանից հաղթահարեցիք ամբողջ տրիաթլոնը, թե միային մեկ հատվածը, դուք մեծ ջանքեր գործադրեցիք և պետք է հպարտ զգաք Ձեզ: Պարզապես հետաքրքիր է, Ձեզանից քանիսն են արդեն մտատծում հաջորդ տարվա տրիաթլոնի մասին և որ սպորտաձևերին են ուզում մասնակցել...?

Բոլոր ավելի քան 20 կամավորներին, ովքեր իրենց ջանքերով երաշխավորեցին միջոցառման հաջողությունը-ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ !! Ներառյալ ծովային հետևակներին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր պատրաստեցին բարբիքյուն, ջուր բաժանող և անվտանգությունը ապահովող անձանց, տարածքը կառուցող և մաքրող անձանց, առանց Ձեր օգնության Տրիաթլոնը անհնարին կլիներ:

Ես մասնավորապես ցանկանում եմ նշել միջոցառման մյուս կազմակերպիչների անունները իրենց կատարած մեծ աշխատանքի համար - Լիլիկ Պետրոսյան, Սոնյա Արմաղանյան և Սթիվն Էյլո: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մի շարք կամավորների առանձին, իրենց ներդրած ջանքերի համար տրիաթլոնի կազմակերպման ընթացում և իրականացման օրը – Բոբ Էվանս, Մարիսոլ Ուրբինա, Ջեֆրի Բըրնս, Գորդըն Գեթզ, Ավո Ավետյան, Ջիմ Քեմբըլ, Մերիդիթ Էյլո, Քերըն Էյլո, Մարիցա Հովհաննիսյան, Էմմա Դյուհըրսթ, Լիաննա, Արևիկ, Նարինե, Անժելա, Դիաննա, Յուլիա, Վիկի Ալեքսանդըր, Իշխան Բադալյան, Արմեն Տեր-Հովհաննիսյան, Նիք Բրունո, Ալբերտ, Շոն Մորիո, Քրիս Եմըրթ, Ջոշ Փերելլա և Ջեն ՄըքՔալա:

Մեր 2 բարեգործական ֆոնդերը շարունակվում են ստանալ նվիրատվությունները, և ես ուրախ եմ նշել, որ մենք այս պահին հավաքել ենք ավելի քան 10 000 դոլլար և 15 000 դոլլար նպատակային գումարի ճանապարհին ենք:

Բոլոր նրանց, ովքեր նվիրատվություն են կատարել, շնորհակալություն Ձեր առատաձեռնության համար! Semper Fi վիրավորված ամերիկյան ծովային հետևակների ֆոնդի և Ծախկաձորի Դիրիամայր ամառային մանկական ճամբարի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք http://www.facebook.com/l/;www.lakesevantri.com/arm/Charities.html

Պետք է նշեմ նաև, որ մեր դրամահավաքը անհնարին կլիներ առանց մեր հովանավորների ներառյալ - Գոլդս Ջիմը, Մարիոթը, Բյուրեղը, Կիլիկիան, Րեդ Բուլը, ՓենԱրմենիըն Մեդիան և Աքուաթիքս Արմենիան:

Մեկ վերջին խնդիր: Ցավոք մենք ի-վիճակի չենք եղել բոլոր մասնակիցների ժամանակները ճիշտ գրանցել: Ես հասկանում եմ, որ սա կարևոր հանգամանք է որոշների համար, այդ իսկ պատճառով ներողություն եմ խնդրում, քանի որ մենք չենք կարող մասնակիցներին ժամանակի գրանցման ցուցակը տրամադրել:

Անստույգ տվյալլների հիման վրա մենք սխալ ենք շնորհել Կարճ ուղու թիմային 1-ին և 2-րդ տեղի մրցանակները: Տրիաթլոնի ժամանակի գրանցման ցուցակների և որոշ լուսանկարների հիման վրա մենք ցանկանում ենք հայտարարել, որ Գոլդս Ջիմի թիմը – Լուսինեն, Արթուրը և Մարիամը առաջինն են ավարտել Կարճ ուղին իսկ Աքութիքս Արմենիայի թիմը երկրորդը: Շնորհավորում ենք երկու թիմերին էլ րիենց սպորտային ոգու համար և խոստանում ենք, որ մրցանակները համապատասխան ձեռքերում կհայտնվեն մոտակա օրերին:

Շներհակալություն, հուսով եմ հաջորդ տարի կվերադառնամ Հայաստան մասնակցելու Սևանալ լճի 3-րդ ամենամյա Տրիաթլոնին:

Լավագույն մաղթանքներով,

Комментариев нет:

Отправить комментарий