пятница, 3 июля 2009 г.

Հեծանվարշավ դեպի Սևան

Շաբաթ-կիրակի օրերին կազմակերպվում է գնացքային հեծանվարշավ դեպի Սևան + թրիաթլոնի մարզում ( 200 մ լող, 26 կմ հեծանվավազք, 5 կմ վազք/քայլք ):Գնացքն առավոտյան 8:20 շարժվում է Քանաքեռի կայարանից, դրա համար մենք ժամը 7-ին պետք է շարժվենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան փողոց) :Գնացքով գնալու ենք մինչև Հրազդան, այնտեղից հեծանիվները հեծած մինչև Սևան: Մնալու ենք վրաններում: Վրանը կարող եք չունենալ, բայց քնապարկերը պարտադիր են: Ով չունի քնապարկ, թող փորձի ճարել ծանոթներից, ով ունի վրան, թող տեղյակ պահի Արամին, Տիգրանին կամ Սամվելին, որ տեսնեն, թե քանի հատ վրան ունենք:Ով չունի հեծանիվ, կարող է վարձակալել զեղչով: Վարձակալելու համար պետք է նախապես զանգել Սամվելին՝ 093 426654, իսկ շաբաթ առավոտյան ներկայանալ անձնագրերով:

Комментариев нет:

Отправить комментарий