[ 2009/09/12 | 15:35 ]
կարևոր, հասարակություն
Արման Ղարիբյան
Երիտասարդ ակտվիստները սեպտեմբերի 1-ին բաց նամակ էին հանձնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, որով վերջիններիս ուշադրությունն էին բեւեռել Նուբարաշենի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի վիճակի և դրա շուրջ ծավալված իրադարձությունների վրա` պահանջելով նրանց միջամտությունն ու խնդիրների կարգավորումը:Բաց նամակում նշված խնդիրները հետեւյալն են. կրթության ցածր որակ, թերի ու անախորժ սնունդ, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ, երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք եւ սեռական ոտնձգություններ:
Այս ամենը կամավոր երիտասարդներն արձանագրել էին դեռեւս նախորդ տարի, սակայն այս ուսումնական տարվա սկզբին եւս մեկ անգամ հիշեցրին պաշտոնյաներին այդ մասին:
«Էկոդար» հասարակական կազմակերպության անդամ Հրայր Սավզյանը պատասխան է ստացել առողջապահության նախարարությունից հետեւյալ բովանդակությամբ.
«Հիմք ընդունելով «Վարչարարական հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի 1-ին մասի «ա» կետը` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի 2009 թվականի սեպտեմբերի 2-ի գրությամբ ներկայացված բաց նամակի հիման վրա 03.09.2009 ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունում հարուցվել է վարչական վարույթ»:
Комментариев нет:
Отправить комментарий