четверг, 24 сентября 2009 г.

11 հատուկ դպրոցը դատարկվում է


23 Սեպտեմբեր [18:23] / Հասարակություն

Մտավոր թերզարգացած երեխաների համար նախատեսված համար 11 հատուկ դպրոցի շուրջ լրագրողական հետաքննությունը՝ նախ Հանրային հեռուստաընկերության "Հայլուր" եւ "Հատուկ գոտի" ծրագրերում, ապա "Հրապարակ" օրաթերթի էջերում, որը տեւեց 1 տարի եւ դեռ շարունակվում է, վերջապես դրական արդյունքի բերեց: ԿԳ նախարարությունն արդեն 2-րդ անգամ ստուգումներ է անցկացրել 11-րդ դպրոցում եւ հայտնաբերել 4 առողջ՝ մտավոր զարգացման խնդիրներ չունեցող երեխա: 11-րդ դպրոցում էին հայտնվել կեղծ փաստաթղթերի հիման վրա: Այսկերպ սոցիալական ծանր վիճակում գտնվող ծնողները հաճախ փորձում են լուծել երեխայի խնամքի խնդիրը՝ առանց գիտակցելու, որ մտավոր թերզարգացած երեխաների շրջապատում ապրելն ու սովորելը ծանր, անդառնալի հետեւանքներ է ունենում առողջ երեխայի հոգեկան առողջության եւ նյարդային համակարգի վրա: Հայտնաբերված առողջ երեխաներից երկուսի գործերը նախարարությունը տեղափոխել է Արարատի մարզի հանրակրթական դպրոցներ: Մյուս երկուսը ուսումը կշարունակեն Երեւանում: Այս մասին մեզ հայտնեց հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը: Մեր տեղեկություններով, սակայն, այլ կրթօջախներ տեղափոխված աշակերտների թվաքանակն իրականում ավելի մեծ է՝ շուրջ 20 հոգի: Մի քանիսը թողել է դպրոցը ծնողների նախաձեռնությամբ: Մյուսներին տնօրեն Մերուժան Ենգիբարյանն է ուղարկում այլ հաստատություններ: Տեղափոխված աշակերտներն ասում են, որ դպրոցը դատարկվում է նաեւ դրա շուրջ վերջերս բարձրացված մեծ աղմուկի պատճառով

http://hraparak.am/news.php

p.s. YAAAAAAAAAA

Комментариев нет:

Отправить комментарий