понедельник, 14 сентября 2009 г.

Արմեն Հարությունյանը հետաքրքրվել է Նուբարաշենի դպրոցի քրեական գործով

12-09_Armen-HarutyunyanՄարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է գլխավոր դատախազություն` խնդրելով իրեն ծանոթացնել Նուբարաշենի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի նյութերին: Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյ

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է գլխավոր դատախազություն` խնդրելով իրեն ծանոթացնել Նուբարաշենի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի նյութերին: Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյեմբերին «Հայլուրով» եթեր էին հեռարձակվել տեսանյութեր, որտեղ հատուկ դպրոցի սաները պատմում էին, թե ինչպես է հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լեւոն Ավագյանը անառակաբարո գործողություններ կատարել իրենց նկատմամբ:

Էրեբունու քննչականում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, սակայն ոչ թե ուսուցչի դեմ, այլ «Զրպարտություն» հոդվածով: Վեց ամիս անց քննիչները մեղադրանք առաջադրեցին երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին, որը «Հայլուրով» հեռարձակված տեսանյութերից մեկի հեղինակն է:

12-09_Mariam-SukhudyanՄարիամը մեղադրվում է քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով` «շահադիտական դրդումներով սուտ մատնություն», որի համար նախատեսված պատիժը 3-5 տարի ազատազրկումն է:

Մի քանի տասնյակ երիտասարդներ բազմաթիվ ակցիաներ են արել ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի: Առաջադրված մեղադրանքը համարելով ապօրինի` սեպտեմբերի 1-ին երիտասարդները բաց նամակ էին հանձնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ Մարդու իրավունքների պաշտպանին` պահանջելով նրանց միջամտությունն ու խնդիրների կարգավորումը:

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Գրիգորյանցը «Հետքին» տեղեկացրեց, որ Պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի իրեն տրամադրեն քրեական գործին վերաբերող նյութերը: «Դեռ չեն տրամադրել, բայց դիմումի ժամկետն ուժի մեջ է»,- ասաց Գրիգորյանցը:

http://hetq.am/am/society/ombudsman-5/

Комментариев нет:

Отправить комментарий