Մեր Հայաստան երկրի հյուսիսում ոչնչանում է մի հսկայական անտառ` պղնձի և մոլիբդենի հանքահանության անվան տակ:
Մասնագետների հավաստմամբ ոչնչանալու է ավելի քան 2000 հեկտար անտառածածկ տարածք իր հազվագյուտ բուսական և կենդանական տեսակներով, որոնք ընդգրկված են Հայաստանի և համաշխարհային կարմիր գրքում:
Անտառի հետ միասին վերանալու են գետերը, խմելու աղբյուրները: Ծանր տեխնիկայի տակ են անցնելու
հնադարյա հուշարձանները, ուրարտական ժամանակաշրջանի կոթողները`մեր պատմությունը:
Հանքահանության հետևանքով գոյանալիք 500 մլ տոննա թունավոր թափոնները լուրջ խնդիրներ են առաջացնելու շրջակա միջավայրի վրա`մարդկանց առողջությանը հասցնելով անդառնալի վնասներ:
Հանքահանության հետևանքով Հայաստանը արդեն իսկ ԱՊՀ երկրների շարքում գտնվում է երկրորդ
տեղում անոմալ ծնունդների թվով, իսկ կրծքի քաղցկեղով զբաղեցնում է առաջին տեղը:
Մեր երկիրը այլևս չի կարող իրեն թույլ տալ նոր էկոլոգիական աղետ:Հայաստանից ընդամենը մնացել է 6% անտառածածկ տարածք և երկրով մեկ ձգված պոչամբարներ:
Իսկ մենք այն սերունդն ենք, ով ուզում է ապրել առողջ ու ներդաշնակ` չվնասելով շրջակա միջավայրը, պահպանել իրեն ժառանգած հարստությունը, հարուստ կենսաբազմազանությունը:
Չնայած արդեն կառավարությունը տվել է անտառի վերացման թույլտվություն, սակայն
անկոտրում պայքարով տարբեր խմբեր շարունակում են պայքարել Թեղուտի անտառների փրկության համար:
Բոլորովին վերջերս Ժնևում Օրհուսի կոմիտեն արձանագրեց, որ, այո', ՀՀ-ը խախտել է Օրհուսի կոնվենցիան: Այս հակաբնական նախագիծը դեմ է բնությանը, երկրագնդին, մարդու լինելիությանը
արդեն հավաստում են միջազգային կենտրոնները:
Այժմ շատ կարևոր և որոշիչ պահ է: ՎՏԲ բանկը, որն պատրաստվում էր ֆինանսավորել այս ծրագիրը, փաստի առաջ է կանգնել:Հասարակական մեծ ճնշումները կարող են ազդել նրա հետագա գործունեության վրա: Ուստի մենք պետք է պահանջենք, որ նա վերջնականապես հրաժարվի ֆինանսավորել այս աղետալի ծրագիրը:
Մենակ չթողնե'նք Մայր Երկրագնդին, կուսական անտառներին:
Միացեք ակցիային հանուն երկրագնդի այս գողտրիկ բիբլիական վայրի փրկության:
Ակցիայի նկարագրությունը:
Հարկավոր է մեկ կամավոր, ով նշված օրը կկանգնի պաստառը ձեռքին իր երկրի` քաղաքի մարդաշատ վայրում կես ժամ շարունակ:Այս ակցիան տեղի կունենա աշխարհի ամենատարբեր մասերում:
Որքան շատ երկիր` քաղաք`մարդ մասնակցի այս նախաձեռնությանը, այդքան ավելի արդյունավետ կլինի ակցիան, իսկ հաղթանակն` ավելի մոտ:

Ինչ է պետք անել
1.Տպել արդեն պատրաստի պաստառը վատմանի վրա կամ պատրաստել նոր , հետաքրքիր մոտեցումներով ձեր նախընտրած տարբերակը, ուր նշված կլինի Ձեր կամ անգլերեն լեզվով
հետևյալը`
Փրկենք Թեղուտի Անտառը
Բնությունը Սահմաններ Չի' Ճանաչում
Ստորագրեք պահանջագիրը
2. Տպել և բաժանել այս մեկ տողը, ուր նշված է կոնկրետ լինկը, որտեղ մարդիկ կարող են թողնել իրենց հաղորդագրությունը և ստորագրվել
http://www.gopetition.com/petitions/save-teghut-forest.html
3.Ընտրել մարդաշատ մի վայր, դա կարող է լինել հայտնի աշտարակ, հրապարակ,
կառավարության շենք, հանգստի գոտի /տեղը ըստ ձեր ընտրության, կարևորը շատ
մարդկանց ուշադրությունը գրավելն է/
4. Անհրաժեշտ է լուսանկարվել և ուղարկել մեզ հետևյալ իմայլով` Activismarmenia@gmail.com:
Հետագայում մենք բոլորի նկարները կտեղադրենք մեր խմբերում, կտարածենք մամուլով մեկ, որ
ԱՇԽԱՐՀԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԵՐԿՐԱԳՈՒՆԴ ՄՈԼՈՐԱԿԻ ՓՐԿՈՒԹՅԱՆԸ:
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ:
Ուշադրություն:
Անհրաժեշտ են աշխարհի տարբեր ծագերում ապրող բնասեր մարդիկ, եթե դու ճանաչում ես նման անձնավորության, խնդրում ենք տեղեկացրու այս նախաձեռնության մասին կամ եթե ՀԵՆՑ ԴՈՒ ԵՍ ԲՆԱԿՎՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ, ԱՐՁԱԳԱՆՔԻ'Ր
Комментариев нет:
Отправить комментарий