
Երաշտի ժամանակ ծառերը կարող են տուժել, և սա համարվում է ձայնային գործընթաց: Այժմ գիտնականներին կարծես թե հաջողվել է գտնել օգնության այս ճիչերը հասկանալու բանալին:
Լաբորատորիայում մի խումբ ֆրանսիացի գիտնականների հաջողվել է որսալ ջրային քաղց ունեցող ծառերի ներսում ձևավորվող պղպջակներից առաջացած ուլտրաձայնային աղմուկը: Քանի որ ծառերը կարող են նաև այնպիսի ձայներ արձակել, որոնք որևէ կապ չունեն երաշտի թողած ազդեցության հետ, առաջ գիտնականներին չէր հաջողվում տարբերակել թե որ ձայները պետք է իրական անհանգստության պատճառ հանդիսանան:
«Այս փորձը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու ծառերի մեջ գոյություն ունեցող ձայնային երևույթների ծագումը», - ասել է Գրենոբլի համալսարանի ֆիզիկոս Ալեքսանդր Պոնոմարենկոն, ում թիմը վարել է հետազոտությունը:
Պոնոմարենկոն, ով իր թիմի արդյունքները ներկայացրել է Մերիլենդի Բալտիմոր քաղաքում անցած ամիս կայացած Ֆիզիկայի Ամերիկյան Միության հանդիպումներից մեկի ժամանակ, ավելացրել է, որ այս հայտնագործությունը կարող է գիտնականներին օգնել հայտնաբերել, թե երբ են ծառերը ջրազրկված և երբ նրանք անհապաղ ջրման կարիք ունեն:
Ծառերին «լսելը»:
Հայտնաբերելու համար թե ինչպես կարելի է «լսել» ծառերին, ֆրանսիացի գիտնականները հենվել են այն գիտելիքի վրա, թե ինչպես են ծառերը կլանում ջուրը. էապես այս գործընթացը գրեթե նույնն է ինչ մի երկար «ձողիկից» ջուր խմելը:
Ծառաբների ներսում գոյություն ունեն հատուկ հարմարեցված խողովակների բազմաթիվ խմբեր, որոնց ընդհանուր անվամբ կոչում են փայտային հյուսվածք և որոնք օգտագործում են ինչպես ջրի մոլեկուլների, այնպես էլ ջրի և բուսական բջիջների միջև գոյություն ունեցող ձգողական ուժերը հեղուկը վերին տերևներին և ճյուղերին հասցնելու համար:
Ծառերի բարձր հասակ ունենալու պատճառով, փայտային հյուսվածքում տեղակայված հեղուկ նյութը գտնվում է ուժգին ճնշման տակ (մի քանի անգամ ավել մեզ շրջապատող մթնոլորտային ճնշումից), սակայն հարևան ջրի մոլեկուլների միջև գործող ձգողական ուժերը ջրի սյունը պահում են հաստատուն:
Պատկերացրեք ձողիկի օգնությամբ փորձում եք ներս քաշել ձեր բաժակի հատակին մնացած վերջին մի քանի կաթիլը: Անհրաժեշտ է ճնշումն էլ ավելի մեծացնել: Երաշտահարված ծառերի դեպքում այս ավելացված ճնշումը կարող է պատճառ հանդիսանալ ջրային սյան ճեղքմանը ինչն էլ թույլ է տալիս, որ տարանջատված օդը պղպջակներ ձևավորի` խոչընդոտելով ջրի հոսքին:
Այս երևույթները կոչվում են կավիտացիաներ, ու թեև որոշներին ծառերը դիմակայում են, շատ շատերը կարող են մահացու լինել նրանց համար:
Քանի որ կավիտացիաները ոչնչացնում են ծառերը, գիտնականները և անտառային պատասխանատուները ցանկանում են իմանալ թե երբ է ավելանում նրանց քանակը: Տասնամյակներ շարունակ գիտնականներին հայտնի է եղել, որ միկրոֆոնները կարող են որսալ կավիտացիաների ընթացքում արձակված ձայները: Սակայն քանի որ նրանք հնարավորություն չեն ունեցել դիտել թե ինչ է կատարվում ծառի ներսում, հետևաբար համոզված չէին թե ինչն էր հանդիսանում այս ձայների ծագման պատճառը. դրանք կարող էին առաջանալ ինչպես փայտի ճռռոցից կամ կոտրվելուց այնպես էլ փայտային հյուսվածքի բջիջների ոչնչացումից:
Հարցին պատասխանելու համար, խումբը կեչու փայտի բարակ շերտը տեղադրեց հեղուկով լցված գելային պատիճի մեջ` փորձելով ընդօրինակել այն պայմանները, որոնք գոյություն ունեն կենդանի ծառի մեջ:
Այնուհետև գիտնականները գելային հատվածից գոլորշիացրեցին ջուրը, առաջացնելով կեղծ երաշտ: Հենց որ փայտը սկսեց կավիտացիայի ենթարկվել, գիտնականները նկարահանեցին պղպջակների գոյացումը, միաժամանակ ձայնագրելով գործընթացը միկրոֆոնով: Նրանք պարզեցին, որ իրենց որսացած ձայների գրեթե կեսը կապված են կավիտացիաների հետ: Մնացած ձայները պատկանում էին այլ գործընթացների, ինչպես օրինակ` պղպջակների ներխուժումը հարևան բջիջներ: Ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր երևույթի պատկանող ձայնային ալիք ուներ հստակ արտահայտված ձև: Դրանցից յուրաքանչյուրը գտնվում է մարդկային լսողության սահմաններից դուրս:
Հետազոտողները կարծում են, որ նրանք կարող են համեմատության մեջ դնել կենդանի ծառերից եկող ձայները այս ձևերի հետ և որոշել թե որ գործընթացներն են հանդիսանում ձայների պատճառները:
Օգնություն ծարավ ծառերին:
Ըստ Պոնոմարենկոյի, այս հայտնագործությունները կարող են հանգեցնել մի փոքրիկ ձեռքի սարքի նախագծմանը, որը թույլ կտա մարդկանց ախտորոշել ծառերի մոտ առկա ջրային քաղցը` օգտագործելով միայն միկրոֆոններ:
Այսպիսի սարքը հատկապես կարևոր դեր կարող է ստանալ երաշտների առավել դաժան և հաճախակի կրկնվող դառնալու դեպքում: Իսկ սա իրականությունից այնքան էլ հեռու չէ, եթե հաշվի առնենք գլոբալ տաքացման հետ կապված կանխատեսումները:
Իրականում, ինչպես ցույց է տալիս անցած աշնանը «Nature»-ում հրապարակված մի աշխատություն, աշխարհի տարբեր մասերում գտնվեղ ծառերը` Հարավային Ամերիկայում գտնվող արևադարձային անտառներից սկսած մինչև ԱՄՆ-ի արևմտյան մասում տեղակայված չոր անտառածածկույթները, արդեն գտնվում են իրենց «կյանքի եզրին», ինչը նշանակում է, որ նրանց կավիտացիոն մակարդակը շատ ավելի բարձր է այն նորմայից, որին նրանք կարող են դիմակայել:
Պոնոմարենկոյի մեթոդը կարող է վաղ նախազգուշացում հանդիսանալ կավիտացիաների քանակի ավելացման մասին: Օրինակ` նա նախատեսում է ստեղծել մի սարք, որը կարելի է կցել որևէ ծառի և պարբերաբար ականջ դնել` «ծարավի ձայներ» որսալու նպատակով: Անհրաժեշտության դեպքում, սարքը կարող է շարժման մեջ դնել շտապ օգնության ջրման համակարգ:
«Պոնոմարենկոյի հետազոտությունը խոստումնալից է», - ավելացրել է Էյբ Սթրուքը Քորնելի համալսարանից, ով նախագծել է ֆրանսիական թիմի կողմից օգտագործված գելային պատիճը: Նա ասել է, որ արդյունքը դիտարկման նոր եղանակ է մտցնում կավիտացիաների ուսումնասիրման մեջ: Սակայն նա նշել է նաև, որ բնափայտի այն նմուշները, որոնք թիմն օգտագործել է հետազոտական աշխատանքներ կատարելու ընթացքում` խեղված և կտրտված էին, ինչի հետևանքով հավանականությունը մեծ է, որ նրանց կատարած գործառույթները լիովին չեն համապատասխանում կենդանի ծառի բնափայտի կատարած գործառույթներին:
«Այս հայտնագործությունները կենդանի բուսական օրգանիզմի և տարբեր բուսատեսակների հաղորդելը ի վերջո բավականին մեծ աշխատանք է», - ասել է նա:
թարգմանեց Մանուն
աղբյուրը`http://news.nationalgeographic.com/news/2013/04/130415-trees-drought-water-science-global-warming-sounds/?utm_source=Facebook&utm_medium=Social&utm_content=link_fb20130418news-treedro&utm_campaign=Content
Hi there colleagues, its great piece of writing about educationand completely explained,
ОтветитьУдалитьkeep it up all the time.
Feel free to visit my blog :: dealing with depression quotes
Hmm it appears like your blog ate my first comment (it was extremely long) so I guess I'll just sum it up what I submitted and say, I'm thoroughly enjoying your blog.
ОтветитьУдалитьI too am an aspiring blog writer but I'm still new to the whole thing. Do you have any suggestions for newbie blog writers? I'd definitely appreciate it.
My web-site http://falastiniah.com
Getting a Lcd Higher definition tv - What If you happen to Look By Before
ОтветитьУдалитьHaving One?
Here is my webpage; Panasonic PT-AE7000
Tips on finding the Best Dallas Home theatre Company
ОтветитьУдалитьmy website ... irreproachable
If you would like to improve your know-how just keep visiting this web page and
ОтветитьУдалитьbe updated with the most up-to-date news update posted here.
Look at my homepage: svatba.podgorny.cz
I believe what you said was actually very reasonable. However, what
ОтветитьУдалитьabout this? suppose you added a little information?
I ain't suggesting your content is not solid, however what if you added a headline that makes people desire more? I mean "Ծառերն օգնություն են խնդրում: Պարզել են գիտնականները..." is a little boring. You could peek at Yahoo's home page and note how they write news titles to grab
people to open the links. You might add a video or
a picture or two to grab people interested about everything've got to say. In my opinion, it would make your posts a little livelier.
My web site: quantrim buy ()